f

Անկախ

Վարչապետ-բռնապետիկն անդրդվելի է։ Նա շարունակում է Հայաստանի , որպես պետություն կործանելու հետևողական քաղաքականությունը


ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ-բռնապետիկն անդրդվելի է։ Նա շարունակում է Հայաստանի , որպես պետություն կործանելու հետևողական քաղաքականությունը։ Արտաքին ոլորտում, Արցախի կորստից հետո, վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանական բանտերում շարունակում են տառապել մեր գերիները։ Եվ այս պայմաններում, Մեղրիի միջանցք՝ ևս մեկ նվեր թշնամուն։ Եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, շուտով, շատ շուտով , արդեն Հայաստան կոչվող տարածքում տեր ու տիրակալ կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները։

Հարց․Իսկ ինչու՞ այս ծրագրերը չպետք է իրականանան։ Կա՞ արդյոք այս ամենին լուրջ դիմադրություն։ Եթե լիներ, ապա ներքին կյանքում, բռնապետիկն այդքան չէր ցինիկանա և ձեռնամուխ չէր լինի դատարանների վերջնական կործանմանը, ստեղծելով, նոր՝ «քաղաքական հետապնդումների» մասնագիտացված դատարաններ, չէր նշանակի ընտրակեղծիքների ռահվիրա Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահ։ Իսկ, ի՞նչ եք կարծում, հեռուստահեռարձակման մրցույթի արդյունքներն ինչպիսի՞ն են լինելու։ Կասկածու՞մ եք, եթերազրկվելու են բոլոր ոչ իշխանահաճո ալիքները, փոխարենը 1in.am –ական աղբ է լցվելու եթեր։ Նույնպես շուտով, շատ շուտով բանտերը կլցվեն բոլոր ընդդիմադիր գործիչներով։ Այսինքն, պետության կործանումն ընթանում է և արտաքին և ներքին քաղաքական կյանքում։

Այնպես որ, տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներ,նկատի ունեմ, բոլորին, ովքեր գիտակցում են պետության կործանումը, շտապել է պետք և առաջ ընկնել վերը նկարագրված «շուտով»-ներից, հապաղելը Հայաստանի վերջն է, որին դուք բանտի ճաղավանդակներից կհետևեք։

Հիշեցի ,2003թ․ ՀՀ նախագահի թեկնածու, հետագայում ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հանրահավաքներում հնչեցրած խոսքը․ «Միայն սահմանադրական ճանապարհով։ Մենք գիտենք ինչ ենք անելու, ոնց ենք անելու, ումով ենք անելու․․․» ,․․․ով է մեզ անելու․․․

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Հայաստան Նիկոլ Փաշինյան հրաժարական

Այլ հոդվածներ հեղինակից

ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը «հիշում է» կորոնավիրուսը
Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին
Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
«Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, այլ բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն». Գեորգի Պողոսյան
Շների գազազած ոհմակը Երեւանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս. Yerkir.am
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն. Նարեկ Մալյան
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան
Եվ վերջ. Արմեն Գրիգորյան
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է երկու գերատեսչությունների համատեղ քայլերը
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
ՀՀ 4-րդ նախագահը՝ անբացատրելի երեւույթ․ Ռուբեն Մխիթարյան
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է
Ցուրտը կնհանաջի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
Նախագահ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար
Հետաքրքիր օրինակ է այն, որ աշխարհի բոլոր ուժեղագույն կայսրությունները հավերժ ոչնչացան այն բանից հետո, երբ փորձեցին ոչնչացնել հայերին
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը
Կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք , ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ
Ավելին
Ավելին