«Բարսելոնան» դուրս է եկել Իսպանիայի ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:
Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կատալոնական թիմը մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ: Խաղի 39-րդ րոպեին Քևին դե Յոնգի խփած գնդակին «Ռեալ Սոսյեդադից» 51-րդ րոպեին պատասխանեց Օյարսաբալը, որն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակը՝ նույնպես: Որոշիչ եղան հետխաղյա 11-մետրանոց հարվածները. առավել դիպուկ գտնվեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները` 3:2:
Եզրափակչի երկրորդ ուղեգիրն այսօր Մալագայում կվիճարկեն Բիլբաոյի «Աթլետիկն» ու Մադրիդի «Ռեալը»։