f

Անկախ

Մենք կորցրել ենք Երևանից դեպի Հայաստանի հարավ տանող ճանապարհի հանդեպ սուվերենությունը. Էլբակյան


Տավուշում ու նախիջևանյան հատվածում, որտեղ փոփոխություն չի եղել, հայկական զինված ուժերը պահպանում են իրենց նախապատերազմական շրջանի մարտունակությունը, և վիճակը նույնն է։ Ինչ վերաբերում է Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներին, մենք փաստացի ունեցանք մի վիճակ, երբ Հայաստանը կապիտուլյացիայի հետևանքով պարտադրվեց ընդունել խորհրդային շրջանի դեմարկացիոն իրականությունը, այսինքն՝ այն, ինչ կա խորհրդային գլխավոր շտաբի քարտեզում։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

«Այդ GPS-GPS որ ասում էին, ինչն էին նայում, այն, ինչ կար «Գուգլի» քարտեզում, որքան էլ զավեշտալի է, իսկ «Գուգլի»  քարտեզի վրա մոտավոր նշագծումներ էին, որոնք հիմնվում էին սովետական գլխավոր շտաբի գաղտնազերծված տեղագրական քարտեզի վրա: Մեծ հարց կլիներ, եթե ժամանակին սովետական ԳՇ -ի քարտեզները չգաղտնազերծվեին, «Գուգլն» ինչի՞ հիման վրա էր այդ դեղին գիծը քաշելու ու հիմա ինչի վրա էին գծելու, մեր բախտը կարող էր բերել,  եթե այդ քարտեզները գաղտնազերծված չլինեին»:

Խոսելով ապագայում հնարավոր խնդիրների մասին՝ Էլբակյանը նշեց, որ իշխանությունն իր քարոզչության մեջ ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու, սահմանները կբացենք, ամեն ինչ լավ կլինի, հանգստացեք: Իրականում հանգիստ չի լինելու, մենք  գործ ունենք թշնամու հետ, որ այս վիճակը չի ընդունում և ցանկանում է մինչև վերջ, օտար լեզվով ասած,  «դաբիտ» անել: Փաստացի կարճաժամկետ հեռանկարում մենք կորցրել ենք Երևանից դեպի Հայաստանի հարավ տանող ճանապարհի հանդեպ սուվերենությունը»:

«Հայաստանը պատերազմում կրած պարտության և կապիտուլյացիայի հետևանքով չկարողացավ ունենալ  ներքին դիմադրական ուժ, ռեսուրս, որ պահպանի իր սուվերենությունը սահմանների գծանշման հարցում, գոնե այն սահմանների, որոնք այսօրվա իշխանություններն ընդունում էին և մասնակից լինեինք այդ սահմանների  գծանշմանը և ունենայինք երկարաժամկետ հեռանկարում անվտանգային խնդիրներ»:

էդգար էլբակյան

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին