f

Անկախ

Գործ ունենք թշնամու հետ, որը համաձայն չէ Հայաստանի իշխանությունների այն թեզին, որ սահմանները կբացվեն, և ամեն ինչ լավ կլինի. Էլբակյան


Գործ ունենք թշնամու հետ, որը համաձայն չէ Հայաստանի իշխանությունների այն թեզին, որ սահմանները կբացվեն, եւ ամեն ինչ լավ կլինի: Երկարաժամկետ հեռանկարում Բաքուն ցանկանում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը: 

Նա նշեց, որ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ:

«Բացի այդ, Թուրքիայի պահանջարկն Ադրբեջանում եղել և պահպանվում է: Միեւնույն ժամանակ, Մոսկվան փորձում է Բաքվին թողնել իր ազդեցության տեսադաշտում, սակայն այդ ֆոնին խորհրդային անցյալ ունեցող իշխանության մարդիկ աստիճանաբար երկրորդ պլան են մղվում: Այդ տեսանկյունից Ալիեւը բարդ իրավիճակում է գտնվում, քանի որ ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Կան նաև այլ հարցեր: Եթե Բաքվում ասում են, որ Ղարաբաղյան հարցը լուծված է, ապա ի՞նչ նոր միֆ է առաջ տանելու և ի՞նչ ուղղությամբ է ընթանալու հասարակության ատելությունը: Մեր դեպքում, օրինակ, ատելությունն ուղղված է նախկին իշխանությունների դեմ: Բանակցություններում միջնորդական դերն այժմ ստանձնում է միայն Մոսկվան, իսկ Պուտինի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշեցումը միայն արարողակարգային բնույթ է կրում»,-ընդգծեց նա: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետի գնահատմամբ՝ հետպատերազմյա իրողությունները ռեսուրսներ չեն թողել, որպեսզի իրական արտաքին քաղաքականություն վարվի:

«Ղարաբաղյան հարցի չլուծվածության մասին Մոսկվայում Փաշինյանի հայտարարությունները, այդ թվում, կարգավիճակի տեսանկյունից, անկասկած, բխում են մեր շահերից: Սակայն այդ դեպքում ինչո՞ւ ստորագրվեց հայտարարությունը, եթե չի լուծվել նույնիսկ ռազմագերիների հարցը: Դա կապիտուլյացիայի արդյունք է, երբ դու պատերազմից հետո բանակցություններ վարելու համար ռեսուրսներ չունես: Շատերը հարցնում են, թե ինչու 1994 թվականին մենք չկապիտուլացրեցինք Ադրբեջանը: Հարցն այն է, որ նման ռեսուրսներ մենք չունենք: Ամեն դեպքում բանակցությունները շարունակվում են, եւ ռազմագերիների հարցը փակված չէ: Սակայն ես վստահ չեմ, որ եթե, օրինակ, բոլոր ռազմագերիները վերադառնան, ապա իշխանությունների այդ դիրքորոշումը կրկին չի փոխվի: Հարցն այն է, որ ներկայիս քաղաքական թիմը, որը նախկինում ընդդիմություն էր, իր ծրագրերը չէր կապում Ղարաբաղի հետ: Իսկ ներկայիս նրա գործողությունները բխում են հասարակության պահանջից: Սակայն ինչպե՞ս են վարելու իրական քաղաքականություն, դժվար է ասել»,-եզրափակեց Էլբակյանը: 

էդգար էլբակյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին