Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել միջազգային կոորդինացված ժամանակով (UTC) 6.35-ին (Մոսկվայի ժամանակով 9.35):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսի կղզում ՝ Մամուջու քաղաքից 35 կիլոմետր դեպի հարավ-արեւելք՝ 30 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում: