Եթե Սենատը հավանություն տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթի որոշմանը, քվեարկության կդրվի հետագայում նրա թեկնածության առաջադրման արգելքը: CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը: Գրում է Gazeta.ru-ն։
Դեմոկրատի խոսքերով՝ եթե Թրամփը մեղավոր ճանաչվի, քվեարկություն կանցկացվի, որը նրան արգելում է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր Թրամփի իմպիչմենթի մասին բանաձեւ ընդունելու օգտին: Նրան աջակցել են 232 կոնգրեսականներ, դեմ արտահայտվել են 197 օրենսդիրներ: Այժմ բանաձեւը պետք է քննարկվի Սենատում: