10 ամերիկացիներից ինը կոշտ քննադատել են հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը, իսկ 10 քաղաքացիներից յոթը կարծում են, որ տեղի ունեցածի համար պատասխանատու է գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
Այդ մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Washington Post պարբերականի հետ համատեղ անցկացված հարցմանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հարցվածների 56% -ը սատարում է Կոնգրեսի փորձերին ՝ արգելել Թրամփին կրկին զբաղեցնել նախագահի պաշտոնը: Հարցվածների 54% -ը կարծում է, որ հանրապետականի դեմ պետք է քրեական գործ հարուցվի դիտավորյալ բռնություն հրահրելու և իրենց կողմնակիցներին Կապիտոլիումի տարածք գրոհելու կոչեր անելու մեղադրանքով:
Քաղաքացիների ավելի քան 66% -ը կարծում է, որ նախագահն իրեն անպատասխանատու կերպով է դրսևորել: Հարցվածների 51% -ը կարծում է, որ Վաշինգթոնում տեղի ունեցած իրադարձությունները նվազեցրել են վստահությունը ԱՄՆ-ում ժողովրդավարության կայունության նկատմամբ:
Իսկ ամերիկացիների 20% -ը հոռետեսորեն է վերաբերվում ամերիկյան կառավարության ապագային: