f

Անկախ

Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը. ՄԻՊ


Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որեւէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը եւ կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

 

 

 «Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը: Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում:

Սկզբունքային կարեւորության հարց է այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու դրան հաջորդած՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած իրականացում պետք է պարտադիր հաշվի առնի, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն, ոչ միայն շարունակում են, այլ նաեւ օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը, հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով:

Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որեւէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը եւ կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:

Այսքանով հանդերձ, եթե միջազգային ակտի որեւէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որեւէ իրավական ուժ, կխախտեն իրավունքի գերակայությունը ու հետեւաբար նաեւ՝ ՀՀ Սահմանադրությունը:

Սրանք մեր պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, պարտավորություններ են, որոնք մեր պետությունը ստանձնել է մարդու իրավունքներ պաշտպանելու համար եւ որոնք ուղիղ հետեւում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»։

Արման Թաթոյան ՖԲ Գրառում Հայաստան սահմանամերձ գյուղեր

Այլ հոդվածներ հեղինակից

Դուք որոշել եք, որ պառլամենտը «Իմ քայլի» դուքյանն ա՞. ո՞վ ա ձեզ ասել. Արման Աբովյան
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 2390 է
Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան
Մարտի 1-ից 2-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ
Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, կա՛մ էլ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Փաստորեն Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, որ կապիտուլյանտին հավատում ու վստահում է
Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած
Չարաբաստիկ քաղաքական մենաշնորհը մեզ թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից և ինքնալուծարվել. Ուրիխանյան
Ալ Արաբիա հերուստատեսության եթերում քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը․ Հակոբ Արշակյան
Առողջապահության նախարարությանը փոխանցվեց թթվածնի 50 խտացուցիչ ու 4 շարժական ռենտգեն սարք. ԱՄՆ դեսպանություն
Արցախի մի շարք համայնքներում գտնված հրթիռակասետային և ավիացիոն ռումբերն օրվա ընթացքում կոչնչացվեն
Փետրվարի 15-ից դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են․ Արցախի ԱԻՊԾ
Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարճաժամկետ բնույթ կկրի. Տիգրան Աբրահամյան
Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ. ԱԳՆ
Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ըմբիշները 5 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում
ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը և հրապարակելու է. Միքայել Մինասյան
Այսօր տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը. Բողոքի ակցիա է լինելու
«Հրապարակ». Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ի՞նչն ա անվտանգ․ Սյունիքի մարզպետը՝ Սյունիքի ճանապարհների մասին
«Բարսելոնա»-ի նախկին նախագահը ձերբակալվել է
Հերթական դեպքը. Անհետ կորածի հորն ասել է, թե որդին Ադրբեջանում է. 15 հազար դոլարը ստանալուց հետո ԱԱԾ-ն վրա է հասել
Լարսի ճանապարհը նորից փակվել է բեռնատարների համար. կուտակված է 430 բեռնատար
Մե՛կ Աբգարիս ժպիտն է աչքիս առաջ, մե՛կ տականք, մարդասպան նիկոլի, ծաղրածու ալենի դմփ-դմփ-հու-ն (տեսանյութ)
Ավելին
Ավելին