f

Անկախ

Հայաստանում տոտալ ոչնչացված է ցանկացած հեղինակութուն․ Վազգեն Մանուկյան


Գյումրիում այսօր՝ հունվարի 15-ին, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանից քաղաքացին հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ անհրաժեշտ է համահայաստանյան ստորագրահավաք անել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ի պատասխան Մանուկյանն ասաց․

 

 

«Այդ առաջարկությունը վաղուց է դրված մեր խորհրդի սեղանին եւ քննարկումներ եղել են։ Պլյուսն ու մինուսը չափվել են, առայժմ օդի մեջ կախված է, չեմ բացառում, որ կարող է այդպիսի բան լինել»։

Քաղաքացին նաեւ հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ պետք է սահմանվի բարձր ընտրական ցենզ ընտրովի բոլոր պաշտոնների համար, ինչպես նաեւ ընտրողների համար։

«Կարծում եմ, որ ընտրվողների վերաբերյալ ցենզը պետք է բարձրացնել։ Ամեն մարդ իրավունք չունի որոշ պաշտոնի։ Օրինակ, ես կարծում եմ, որ եթե որեւէ մեկը բարձրագույն կրթություն չունի, իրավունք չունի երկրի ղեկավար դառնալ։ Ինչ վերաբերվում է ընտրողներին․․․ Չերչիլը մի անգամ ասել է՝ եթե ուզում ես դեմոկրատիայից հիասթափվել հինգ րոպե խոսի սովորական ընտրողի հետ, եւ կհասկանա, թե էդ մարդը ոնց է ընտրելու իշխանություն, բայց այդ ցենզերը ժամանակին եղել են։ Օրինակ, երկու դար առաջ Անգլիայում բնակչության 1, 7 % իրավունք ուներ քվեարկելու։ Այն ժամանակ, եթե ինչ-որ մեկը ունեցվածք չուներ իրավունք չուներ քվեարկելու, որովհետեւ եթե դու ունեցվածք ունես, դու շահագրգռվածություն  ունես, եթե ոչ մի բան չունես, քեզ փողով կառնեն, էդ փողով առնելը իրենց մոտ էլ է եղել։ Ժողովրդավարության զարգացման հետ միասին այդ ցենզերն իջան, որովհետեւ վերջ ի վերջո պարզվեց, որ միայն էդ հողով չի, որ մարդ հարուստ է։ Մեր մոտ այդպիսի բան մտցնելը  շատ դժվար կլինի, եւ երեւի իմաստ չունի գկուխ ջարդել դրա վրա»,- նշեց նա»

Վազգեն Մանուկյանը նաեւ առաջարկեց, որ ոչ թե սահմանափակումներ մտցվեն, այլ այնպիսի կրթական համակարգ լինի, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, իսկ եթե ոչ, ապա գոնե լսեն հեղինակությունների։ Օրինակ, ըստ նրա՝ Հայաստանում հիմա որեւէ հեղինակություն չկա։

«Հայաստանում տոտալ ոչնչացված է ցանկացած հեղինակութուն։ Հենց մեկը մի քիչ բարձրանա իր հեղինակությամբ, փեշերից կքաշեն կիջեցնեն ներքեւ»,- նկատեց նա։

 

Վազգեն Մանուկյան Գյումրի Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

«ԽԻ ԷՐԵԽՈՒՍ ԴՈՒ՞ ԵՍ ՊԱՀԵԼՈՒ»
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել
Ամենակարեւորը՝ տեսանք, որ գլխավոր հերոսը՝ կինոյի «տղեն», մեռավ
Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8 մլն ՀՀ դրամի վնաս
«Քեզ համար մի օր մենք ելանք մարտի...». Բաղրամյան պողոտայում վրաերթի հետեւանքով մահացել է «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը
«25 000 հայեր դա արեցին՝ պարգեւելով «իմքայլական աստծուն» մի քանի օրվա արհեստական շնչառություն». Մհեր Մկրտչյան
Կոնստանտին Իշխանովը ողջունում է Հայաստանի լավագույն երաժիշտներին InClassica ​​փառատոնին Մալթայում
Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն.Times.am
Ազգային ժողովը հայ ռազմագերիների խնդիրը կքննարկի փակ դռների հետևում
Ես ներողություն եմ խնդրում, եթե իմ պահվածքում արհամարհական նշաններ եք զգացել. Արարատ Միրզոյան
Դուք որոշել եք, որ պառլամենտը «Իմ քայլի» դուքյանն ա՞. ո՞վ ա ձեզ ասել. Արման Աբովյան
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 2390 է
Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան
Մարտի 1-ից 2-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ
Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, կա՛մ էլ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Փաստորեն Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, որ կապիտուլյանտին հավատում ու վստահում է
Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած
Չարաբաստիկ քաղաքական մենաշնորհը մեզ թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից և ինքնալուծարվել. Ուրիխանյան
Ալ Արաբիա հերուստատեսության եթերում քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը․ Հակոբ Արշակյան
Առողջապահության նախարարությանը փոխանցվեց թթվածնի 50 խտացուցիչ ու 4 շարժական ռենտգեն սարք. ԱՄՆ դեսպանություն
Արցախի մի շարք համայնքներում գտնված հրթիռակասետային և ավիացիոն ռումբերն օրվա ընթացքում կոչնչացվեն
Փետրվարի 15-ից դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են․ Արցախի ԱԻՊԾ
Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարճաժամկետ բնույթ կկրի. Տիգրան Աբրահամյան
Ավելին
Ավելին