f

Անկախ

«Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»․ Վազգեն Մանուկյան


«Եռակողմ հայտարարության փաստաթղթի առաջին կետում նշված է, որ Քարվաճառն ու Լաչինը տալիս են, բայց մյուս տեղերում զորքը կանգնում է այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած է։ Մենք Զանգելանում և Կուբաթլուում տասնյակ կիլոմետրեր առաջ էիք։ Նիկոլ Փաշինյանը հրամայեց, որ զորքը հետ նահանջի, զորքը հետ նահանջեց, և մենք հիմա ունենք խնդիրների Սյունիքի սահմանների վրա»,-այս մասին այսօր գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իր համար զարմանալի է, որ դեռևս կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են։

«Ես ուզում եմ հասկանալ՝ այդ մարդկանց ուղեղում ի՞նչ է դրված։ Մի մարդ, որը երկուսուկես տարում ոչ մի պետական ճիշտ որոշում չի ընդունել, մեր երեխեքին տարել, դրել է սրի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն։ Եթե կան մարդիկ, որ մտածում են՝ Արցախը տվեցինք, հիմա ճանապարհները կբացվեն,  մի քիչ կհարստանանք, սուտ է։ Ես աշխարհում չգիտեմ մի թույլ պետություն, որի ժողովրդի կենսամակարդակը բարձր լինի։ Մինչև երկիրը ոտքի չկանգնի, լավ ապրել չի ստացվի։ Ինքնախաբեությամբ չզբաղվեք»։

Անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման անելիքներին՝ նա ասաց, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս սահմանադրական ճանապարհով իշխանությունից հեռացնելն է։

«Ստեղծել ժամանակավոր կառավարություն, մի քիչ երկիրը ոտքի կանգնեցնել, մի քիչ վիճակը կայունացնել, որից հետո անցկացնել խորհրդարանական ընտրություններ, և թող ժողովուրդը որոշի, թե ինչ իշխանություն է ուզում»։

Արդյո՞ք նոր կառավարություն` նշանակում է նոր պատերազմ։

«Եթե մեկը նման բան անի, ուրեմն խելագար է։ Առնվազն 2-3 տարի պետք է, որ մեր բանակը ոտքի կանգնի, էլ չեմ ասում, որ Արցախն ու Հայաստաը երբեք պատերազմ չեն նախաձեռնել։ Դիմացինը սկսել է, մենք հաղթել են կամ էս անգամ պարտվել։ Մենք շատ բանի կարող ենք հասնել, հզորանալ, բայց այս պահին մտածել պատերազմի մասին՝ անհեթեթություն է»։

Մանուկյանի խոսքով՝ պետք է պահանջել, որպեսզի նոյեմբերի 9-ի պայմանագրի առաջին կետը կատարվի։ Այսինքն՝ Կուբաթլուի ու Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այնտեղ էլ կանգնեն, ոչ թե Սյունիքի մոտ կանգնեն։

Երկրորդ պահանջը, ըստ նրա, գերիների հարցն է։

«Գերիների վերադարձը պարտադիր պետք է կատարվի։ Փաշինյանը պետք է դներ գերիների հարցը, հակառակ դեպքում դուռը շրխկացներ, դուրս գար։ Վախեցած, պարտված, ստորացած, իր իշխանությունը հազիվհազ պահած մարդը կարող է՞ համարձակ քայլ անել միջազգային ասպարեզում։ Ո՛չ մի դեպքում»։

Մանուկյանը կարծում է, որ ժամանակավոր կառավարությունը պետք է դնի նաև Արցախի հարցը՝ վերականգնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։

«Նախևառաջ Արցախի ամբողջությունը պետք է ապահովենք և շարունակենք բանակցությունները Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Եռանախագահները դրանում շահագրգռված են, Ադրբեջանը շահագրգռված չէ։ Դրա համար մեզ սպասվում է քաղաքական և ոչ ռազմական պայքար»։

Մանուկյանի խոսքով՝ առանց Ռուսաստանի օժանդակության հնարավոր չէ վերականգնել բանակը, և դա պետք է արվի 2-3 տարվա ընթացքում։

«Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»։

Մանուկյանն անդրադարձավ նաև օտարերկրյա հիմնադրամների գործունեությանը, որոնց օժանդակությամբ բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստանում դրսում, և արդյունքում մենք ունենք երիտասարդույթան մի շերտ, որը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի և մի շերտ, որի համար հայրենիքը որևէ նշանակություն չունի։

«Մենք պիտի կարողանանք նաև վերահսկել ֆեյսբուքը։ Ոչ թե ֆեյսբուքի ազատությունը, այլ ֆեյքերին։ Հիմա ֆեյսբուքով ցանկացած երկրում կարող են հեղափոխություն անել»։

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի այդ հարցով, փոխարենը զբաղված է քաղաքական հետապնդումներով։

Վազգեն Մանուկյանն անդրադրաձավ նաև կրթության հարցին։ Նրա խոսքով՝ կրթությունը պետք է սկսել դպրոցից ու դասագրքերից։ 

Դպրոցը ոչ միայն ապագա մասնագետ պատրաստելն է, այլ հայ քաղաքացի պատրաստելը, որը ոչ թե հեշտությամբ գնա, ընկնի սորոսական ազդեցության տակ, այլ կարողանա ճիշտն ու սուտն իրարից տարբերել։ «Չկա հարենասիրություն, չկա տնտեսության զարգացում։ Դա նույնպես անվտանգության խնդիր է»։

 

 

Վազգեն Մանուկյան Գյումրի ելույթ խմբագրի ընտրանի

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին