Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները շարունակվում են։
Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ և կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
Հանդիպումը տեղի կունենա ժամը 13։00-ին՝ Վանաձորի «Լոռի» կենտրոնում (գտնվում է Կայարանի այգում)։
Սիրով սպասում ենք վանաձորցիների հետ հանդիպմանը։
Հ․Գ․
Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ժամը 11։00-ին լինել Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ վրանի մոտ, որտեղից կապահովվի նրանց տեղափոխումը Վանաձոր ։