f

Անկախ

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով


Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում   ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Ավանդական բժշկության համալսարանի  ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։

Հավատարմագրման  հանձնաժողովի անդամները սահմանված կարգով քննարկեցին մասնագիտական ուսումնական հաստատությունների  արտաքին գնահատման փորձագիտական զեկույցները, դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրներն ու ձեռքբերումները։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի  և Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի պարագայում սա հավատարմագրման երկրորդ շրջափուլն է։ Հետևաբար մանրակրկիտ քննարկվեց, թե նախորդ հավատարմագրումից ի վեր այդ ուսումնական հաստատություններն ինչ առաջընթաց են  ունեցել,  ինչ քայլեր են ձեռնարկվել  նախորդ փորձագիտական խմբի կողմից մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ և ինչպիսին են արդյունքները։

Դիտարկվեց  նաև հավատարմագրվող երեք ուսումնական հաստատությունների՝ փորձագետների խորհրդատվությունների հիման վրա կազմված  բարելավման ծրագրերի իրատեսականությունը։

Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային և Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Ավանդական բժշկության համալսարանը ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։

Նշենք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, իսկ ՎՊՀ-ն 2015-ին  ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 4 տարի ժամկետով։

ՈԱԱԿ հավատարմագրում

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին