f

Անկախ

Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»


Երեկ Գյումրի ժամանած ընդդիմադիրներին՝ Վազգեն Մանուկյանի գլխավորթյամբ Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտ դիմավորեցին Հայաստանի վարչապետի կողմնակիցների մի 50 հոգանոց խմբակ ու նպատակ էին դրել թույլ չտալ ընդդիմադիրներին հասնել Գյումրի, որը նրանց մոտ չստացվեց:

Շատերին հետաքրքեց, թե գյումրեցիների անունից հանդես եկող իշխանամետներն ովքեր էին: Այդ շոուի կազմակերպիչը գյումրեցիների հայտնի անհաջողակ երգիչ, անհաջողակ պրոդյուսեր, անհաջողակ բիզնեսմեն և Մուշուրբա «վաճառող», Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կամակատար Արտյոմ Թումանյան է, ով ինչպես երևում է Շիրակի մարզում ձևավորել է Երևանում գործող «Հեղափոխականների պահապանների» խմբավորման  նման մի կառույց, որը ամեն տեղ փորձում է աչքի ընկնել Փաշինյանի դեմ տեղի ունեցող ակցիաների ժամանակ:

Դա շատ հեշտ կարելի է բացահայտել: Երեկվա ակցիա մասնակիցներից մեկը 2020 թ-ի դեկտեմբերի 14-ին ագրեսիվորեն հարձակվեց  Գյումրիի Սայաթ Նովա փողոցում Փաշինյանի դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցների վրա, ինչպես նաև վիարվորանքներ ուղղեց Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի հասցեին:

Երեկվա մասնակիցներից մեկն էլ, ով գյումրեցիների անունից էր կրկին հանդես գալիս դեկտեմբերի 18-ի Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկի փակողներից մեկն էր, ով լրագրողներին մեղադրում էր Նիկոլի դեմ ռեպորտաժներն «ապամոնտաժելու» մեջ։ Գյումրեցիների անունից ամենաակտիվ մասնակիցներից էր նաև Ազատանի նախկին գյուղապետ Կարուշ Ազարյանը, ով նպատակ ունի իր որդու կնոջ քրոջ ամուսնուն՝ Ոսկանյան Սեյրանին, ով երեկ ևս աչքի ընկավ իր ակտիվությամբ և խուլիգանական արարքներով հրահրեց բախում, դարձնել Ազատանի գյուղապետ:

Հանուն Փաշինյանի ճանապարհ փակողների է ուղարկել նաև Գյումրիում հայտնի «Աբորտ» Անոն։ Այս կինը «Իմ քայլի» տեղի հեղինակավոր դեմքերից է։

Ըստ Գյումրիում տարածված լուրերի այս «բանդայի» հովանավորյալներն են հանրաճանաչ Անդրանիկ Քոչարյանը, որին գյումրեցիներն անվանում են «հրեշ» Անդո, նրա ընկերը՝ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը և ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ովքեր ցանկանում է Նիկոլի «սմատրաշիները» դառնալ Շիրակի մարզում և որոշել գործող վարչակարգի կադրային քաղաքականությունը: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում «only business nothing personal»։ Իմքայլականներն էլ իրենց անձնական դիրքերի, ֆինանսական եկամուտներից ելնելով են ընդդիմության դեմ էժան ակցիաներ կազմակերպում։

 

Գյումրի Նիկոլ Փաշինյան Իմ քայլը Հայաստան Վազգեն Մանուկյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է ամեն բան անել, որ Ազգային ժողովը լուծարվի. Տարոն Սիմոնյան
Եթե Փաշինյանը սիրված վարչապետ է, ապա ումից է պաշտպանվում և ինչու է պատերազմից հետո գրեթե տանկին հավասար 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա գնել. Բորիս Մուրազի
Մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Կանադան խորհուրդ չի տալիս տարեցների համար AstraZeneca պատվաստանյութ օգտագործել
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն
Դուք ձեզ հռչակել եք տնտեսական ոստիկանապետ և գործարարների դեմ մահակ եք դարձրել նախագիծը. Թովմասյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին
Amazon  ընկերությունը ռասայական խտրականության մեջ  է մեղադրվում
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ենթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա
Անջելինա Ջոլին   ռեկորդային  գնով  վաճառել է Չերչիլի նկարը
«Իմ քայլը». Պատերազմի ընթացքում Ռուսաստանի գործողությունները հնարավորինս դաշնակցային էին
Ռուսաստանում  կորոնավիրուսի 10.565 նոր դեպք  է հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանը շատ մենակ էր երեկ. Նա առանց արյան չի ուզում գնալ. Ռուբիկ Հակոբյան
Պոլիտեխնիկական համալսարանում չհաջողվեց ռեկտոր ընտրել. երկրորդ փուլ է անցել մեկ թեկնածու՝ Գոռ Վարդանյանը
Ամեն երեքշաբթի օր այստեղ աշխատանքի ենք. Սեյրան Օհանյանն ու Խաչատուրովը մոտեցան աջակիցներին
Վարչապետը ԼՀԿ ղեկավարին հանդիպման է հրավիրել. Մարուքյանը համաձայնել է հանդիպել
Խաշուկջիի սպանության գործով ԱՄՆ հետախուզության զեկույցից երեք անուն անհետացել է. CNN
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան
Երևանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը. ուղիղ
Այս տարի արդեն 700 սուբվենցիոն հայտ է ստացվել
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան դատարանի բակում. ուղիղ
«Կոմերսանտ». Եթե Նիկոլ Փաշինյանը ֆիլմում նկարահանվեր, նա կարող է «Օսկարի» հավակնել
Նիկո՛լ, դու բարոյական կամ այլ իրավունք չես վաստակել, որ հայտարարես. «Օնիկ դու սխալ ես և պետք է հեռանաս». Արտակ Զաքարյան
Երեկ բարդ օր էր. հետևությունները. Վահե Հովհաննիսյան
«Խ. Սուքիասյան, Ա. Աբազյան, Ս. Խաչատրյան. առանց այս եռյակի ներկայում Հայաստանում որևէ կարևոր որոշում չի կայացվում». Գաբրիելյանով
Ավելին
Ավելին