ԱՄՆ-ում անցած օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թիվն աճել է 209,560-ով: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին: Գրում է Russian.rt.com-ը։
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 23,5 միլիոն մարդ հիվանդացել է կորոնավիրուսային վարակով:
Նշվում է, որ ԱՄՆ-ում COVID-19- ի պատճառով մահացությունների ընդհանուր թիվը գերազանցում է 392 հազարը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներում չէին բացառել COVID-19- ի մեկ այլ տեսակի հայտնաբերումը։ Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 94 միլիոնը։