f

Անկախ

Գործող իշխանություններն սպասարկում են 2 թշնամի պետությունների շահերը․ Լ․ Ալավերդյան


Եռակողմ համաձայնագրի կնքումից, որի 8-րդ կետը սահմանում է ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձ, անցել է մոտ 2,5 ամիս։ Այս ժամանակահատվածում սրընթաց իրագործվել կամ քայլեր են ձեռնարկվել համաձայնագրի բոլոր կետերի իրագործման ուղղությամբ, բացի գերիների վերադարձը։ Ավելին, մինչ օրս հայկական կողմը հստակ չգիտի, թե քանի գերի և անհետ կորած ունի։

«Անկախը» զրուցել է իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ձգձգվում գերիների վերադարձի հարցը և իրավական հարթակում ինչ գործիքներ կան, որ կարող է կիրառել Հայաստանը։

-Տիկին Ալավերդյան, անգամ Մոսկովյան հանդիպմամբ հայ գերիների վերադարձի հարցը չլուծվեց։ Ձեր կարծիքով՝ այս հումանիտար նշանակության հարցի լուծումն ինչո՞ւ է ձգձգվում, մինչդեռ արագորեն իրագործվում են համաձայնագրի քաղաքական ու տնտեսական կետերը։

-Մինչ այդ հարցին պատասխանելը նախ պետք է քննարկենք հարցը, թե ինչու այդքան շատ անհետ կորածներ և գերիներ ունենք։ Պատասխանը հետևյալն է․այն պահին, երբ  այդ չարաբաստիկ եռակողմ  հայտարարությունը ստորագրվում էր, երկրի վարչապետի պաշտոնը   զբաղեցնող քաղաքացին պետք է հստակ իմանար, որ դեռ ընթանում են թեժ մարտեր, որ այն տարածքներում, որն ինքն  այդպես  հեշտությամբ ստորագրում է, որ պետք է հանձնվեն կամ  բանավոր է պայմանավորվում այդ մասին, այդտեղ դեռ գտնվում են մեր ջոկատները։ Պարզ է,  չէ՞։ Ավելին, Պաշտպանության նախարարությունը  պետք է հստակ իմանար, թե ինչքան մարդ է գտնվում  այդ տարածքներում ։ Հարց՝ արդյո՞ք Փաշինյանը չի հասկացել, որ պետք է պահանջի, առաջարկի ինչ-որ ժամկետ՝  10 օր է, 20 օր կամ  մի ամիս, որ բոլոր ջոկատները նախ  դուրս հանվեն այդ հանձնվելիք հողերից ու դրանից հետո միայն հանձնվեն այդ տարածքները։ Այդ հարցը չի արծածվում։

Փաշինյանը, ստորագրելով  այդ փաստաթուղթը, քաջ տեղյակ էր՝ քանի հազար զինվոր է մնում այդ տարածքներում, և նա չի դրել այդ պայմանը։ Նշանակում է՝ ինքն  առաջին ոչ թե պատասխանատուն է, այլ մեղավորն է, որ մենք այդքան  մեծ թվով անհայտ կորածներ և զինգերիներ ունենք։ Չեմ խոսում այն 62 մարդկանց մասին, այլ մնացածների մասին, որոնց մասին մենք մինչև հիմա չգիտենք և որոնց գերության փաստն Ադրբեջանը չի էլ ընդունում։

Բայց չէ որ հենց հիմա էլ  Պաշտպանության նախարարությունը պետք է հստակ ցուցակ ունենա, թե քանի մարդ է այնտեղ ուղարկվել՝ ջոկատ առ ջոկատ։ Հո սա 90-ական թվականները չեն, հո ֆիդայինական շարժում չէր, երկու տեղ այդ մարդկանց գրանցել են՝ Հայաստանում, ովքեր այստեղից են գնացել, և Ստեփանակերտում։

Այսինքն Նիկոլ Փաշինյանը հանձնել է հողերը զինվորների հետ միասին։ Սա նշանակում է՝ եթե դա անմտորեն կամ չարամտորեն է եղել, ինքը նրանց մասին չի խոսելու։ Ինքը իրեն զրկել է այդ իրավունքից։ Երբ երեք պաշտոնատար անձինք Մոսկվայում ելույթ էին ունենում, շատ պարզ երևում էր, որ այդ հարցը չի բարձրացվել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հակառակ պարագայում առնվազն Ռուսաստանի  նախագահը կասեր, որ այս մի հարցը մնացել է հետագա  քննարկման համար։ Փաշինյանի ողջ ելույթը, լինի հայտարարությունը գերիների վերադարձի պայմանով ճանապարհներ բացելու մասին, թե  Մոսկվայից ելույթը, այդ ամբողջը  ներքին լսարանին հասցեագրված մանիպուլատիվ տեխնոլոգիա է։ Եվ մենք պետք է հստակեցնենք, որ դա հանցավոր տեխնոլոգիա է, քանի որ նա քաջ գիտակցել է, որ Մոսկվայում քննարկվելու է միան համաձայնագրի 9-րդ կետը։ Այնտեղ  իմքայլականները չեն, որ ինչ Փաշինյանն առաջարկի, անմիջապես սկսեն քննարկել։ Այն, ինչ քննարկվելիք է Մոսկվայում երեք ղեկավարների միջև, նախապես է համապատասխենցվում, մինչև անգամ  նախագծային առումով պարզ լինում։ Հետևաբար , Փաշինյանն այդ հարցը  չի  էլ բարձրացրել այդ շրջանակներում։

-Տիկին Ալավերդյան, Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը չի կարողանո՞ւմ, թե՞ չի ցանկանում զբաղվել գերիների վերադարձի հարցով։

-Նա իրեն զրկել է այդ իրավունքից, որովհետև ինքն է  մինչ օրս անհայտ թվով զինվորներին  հանձնել է ադրբեջանցիներին։

-Իսկ Ադրբեջանն ինչո՞ւ է ձգձգում գերիների վերադարձը։ Արդյո՞ք  այն պատճառով, որ այդ հարցը ծառայեցնում է որպես հոգաբանական զենք մեր հասարակության և հատկապես գերեվարվածների ընտանիքների նկատմամբ։

-Ադրբեջանը հանցագործ պետություն է, որի  հանցագործ ղեկավարն իրականացնում է հանցավոր  քաղաքականություն։ Այս փաստը պիտի գիտակցենք նրանց հետ գործ ունենալիս։

Ադրբեջանն  ինչ անում է, անում է արդեն նախապես ծրագրված ձևով։   45  գերիներին ու պատանդներին հանձնելը և  դրանից անմիջապես հետո 62 զինվորի գերեվարելը, դրանից առաջ էլ ամսի 10-ից սկսած ավելի քան 11 մարդու պատանդ վերցնելը բոլորը հանցագործություններ են։ Բայց քանի որ ստորագրված այդ չարաբաստիկ եռակողմ հայտարարությունն ունի նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին մենք իմանում ենք տարբեր ժամանակ, տարբեր առիթներով,  Ալիևն իր ձեռքերն ամբողջովին արձակված է զգում՝ Հայաստանի կողմից ունենալով հանցագործ անգործություն։

Այսինքն Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները  սպասարկում են հանցագործ պետության հանցագործ քաղաքականությունը։  Ծանր է հնչում, բայց եթե չկարողանանք առերեսվել  իրականության հետ, մեզ ամեն անգամ զարմացնելու է Ադրբեջանի  այս կամ այն կողմը։

Ադրբեջանի քաղաքականությունը պարզ է, հստակ է, հրապարակվել է տարիներ շարունակ։ Ալիևն ասում էր՝ Շուշի ենք գալու,  վերցնելու ենք Իրանի հետ սահմանը, նա դա իրականացրեց։  Սոթքը վերցնելու գաղափարը հնչեցրել էր դեռ Հեյդար Ալիևը, դա էլ իրականացրեց։ Այսօր բոլորը գիտեն՝ նա հայտարարում է,  որ վերցնելու է և Երևանը։ Տեսնում ենք, որ իրենց ասածն արած է դառնում։ Հիմա ուզում եմ հարց տալ՝  ի՞նչ են նախաձեռնում հայկական իշխանություններն  այդ քաղաքականությանը դիմադրելու համար։ Ոչինչ չեն  ձեռնարկում, հակառակը, շարունակում են սպասարկել Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերը։

-Միջազգային իրավունքի ասպարեզում կա՞ ինչ-որ գործիքակազմ, որ ռազմագերինբերին վերադարձնելու հարցում կարող էինք կիրառել, բայց չենք անում։

-Իհարկե, կա, բայց դրանից պետք է օգտվել։ Մենք չենք օգտվում։   Նայեք, մասնավոր մակարդակով փաստաբաններն անընդհատ  գործեր են կազմում և հանձնում ՄԻԵԴ։  Այստեղ պետությունը մասնակցում է միայն մեկ անձով՝ ի դեմս Եղիշե Կիրակոսյանի որպես ՀՀ ներկայացուցիչ։ Իսկ մենք գիտենք, որ կան տարբեր  հարթակներ, որտեղ պետական մակարդակով, պաշտոնական մակարդակով պետք է հարցը բարձրացնել։

Եվ մեր անգործության ֆոնին հիշենք  Ալիևի այն  պիղծ հայտարարությունը, որ ոչ թե գերիներ են, այլ պարզապես ահաբեկիչներ, հասկանում եք՝ նա հաճույք է ստանում այդ ցինիկ քայլն անելով։ Բոլորը գիտեն, որ Ադրբեջանն օգտագործել է  միջազգային հանցագործների, ահաբեկիչների։ Այսօր այդ նույն զենքն ուզում է ինքն օգտագործել  և ասել, որ Հայաստանն է ուղարկել ահաբեկիչներ։

Ամբողջ շտեմարանը և հաղթական քարտերը, որ ունցել ենք 88-ի Սումգայիթից, անգամ Պուտինը դրա մասին հիշատակեց, չի օգտագործվել պաշտոնական մակարդակով։ Այն ամենը,  ինչ մինչ այսօր արվել է, արվել է հիմնականում էնտուզիաստների ուժերով։

-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ներկա իշխանությունների օրոք գերիների վերադարձի հարցը չի կարող լուծվել, քանի որ չեն էլ ցանկանում այն լուծել։

-Իրենք ոչ թե չեն ուզում, այլ դա հակասում է իրենց գաղափարախոսությանը և քաղաքականությանը։  Կրկնում եմ՝ իրենք  իրականացնում են երկու թշնամի պետությունների քաղաքականությունը սպասարկելու  քայլեր։ Եվ գործելով և անգործությամբ այս իշխանությունները  սպասարկում այդ երկու պետությունների շահերը։ Այնպես որ իրենք ոչ միայն չեն կարող կամ չեն ուզում, դա հակասում է  իրենց կողմից պլանավորված և իրականացվող բոլոր ծրագրերին։

-Այսինքն գերիների հարցի լուծման համար անհրաժեշտ է նոր իշխանություն նոր քաղաքականությամբ։

-Այո։ Եկեք սկսենք քաղաքականությունից․ անհրաժեշտ է այլ ռազմավարություն և քաղաքականություն, իսկ այս իշխանությունները Հայաստանի ազգային և պետական շահերին հակառակ ռազմավարության և քաղաքականության կրող են։

 

Լարիսա Ալավերդյան Նիկոլ Փաշինյան հայ գերիներ խմբագրի ընտրանի ռազմագերի հարցազրույց Իլհամ Ալիև քաղաքականություն իրավունք

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին