Բոլշևիկներն էլ Ալեքսանդրապոլ-Գյումրիում խանգարել են Նժդեհի ելույթը․․․
Հայտնի բոլշևիկ Բագրատ Ղարիբջանյանը Սպարապետ Նժդեհի դեմ՝ իր և մի խումբ ընկերների կողմից կազմակերպած, մեր ներկայիս բնութագրմամբ՝ պրովակացիայի մասին է գրել իր հոդվածներից մեկում։
Ուրեմն 1917 թվականի հունիսի 6-ին Ալեքսանդրապոլ-Գյումրու Ժողտանը տեղի է ունեցել զինվորական մի ժողով ուր ելույթ է ունեցել Սպարապետ Նժդեհը։ Ղարիբջանյանը պատմել է, թե ինչպես են դահլիճից խանգարել և սուր քննադատության ենթարկել Սպարապետին։
Այնուհետև մեղադրում է Նժդեհին, որ իրեն այդ պատճառով դուրս են շպրտել դահլիճից։
Նաև «Բաց նամակ Նժդեհին» ենթավերնագրով մի նյութ է տպագրում բոլշևիկյան «Ռաբոչի ի Սոլդատ» թերթում, որտեղ կա հետևյալ հայտարարությունը․ «Ես գտնում եմ՝ հետագա բանավեճը ձեզ հետ ցածր է դեմոկրատի, առավել ևս բոլշևիկի արժանապատվությունից»։
Ավելացնեմ, որ Բագրատ Ղարիբջանյանը 1920 թվականին ձերբակալվել և դատապարտվել է մահապատժի։
Ա․ Հ․ Մելքոնյան, «Բագրատ Ղարիբջանյան 1890-1920», Հայպետհրատ,1954 թ։ Էջ 48-49։