f

Անկախ

Ռոմանոս Պետրոսյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վրա


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել է   բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված  ծանր հետևանքներին։ Նախարարն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ  կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։ Նախարարի խոսքով, այդ վտանգները սպառնում են շրջակա միջավայրին՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների և շրջանակների վրա։

«Բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է մանրամասն մոնիթորինգի և գնահատման։ Կարևոր է նշել, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։  Այսպիսով, ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև, մասնավորապես, անտառածածկ տարածքների կորուստ, անտառի դեգրադացիա և անտառային հրդեհների ռիսկերի մեծացում, հրդեհները կանխամտածված կերպով վնաս են հասցրել «Արծվաբերդ» և «Սյունիք» անտառային տնտեսություններին, ջրի, սանիտարական մաքրման, թափոնների ենթակառուցվածքների կորուստ կամ խափանում, պոչամբարներ և այլն, լանդշաֆտներին, գեոբազմազանությանը և կենսաբազմազանությանն ուղղված ֆիզիկական վնաս, հսկայական քանակությամբ բեկորներ և փլատակներ, որոնք կարող են օդի և հողի աղտոտում առաջացնել և այլն: Հայաստանի համար մարտահրավերների այս ժամանակահատվածում պատերազմի նման ծանր հետևանքները հնարավոր չէ միայնակ ղեկավարել»,-նշել է Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։ Գրությունն ուղարկվել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփին, Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ․ Ուրեգոյին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Մրեմային, «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ․ Տրուվիեյին, Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Ֆրենկելին, Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Ու․Ստիքերին, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի․ Անդերսենին, Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ․ Օբերլին, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին, Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին:

Ռոմանոս Պետրոսյան Շրջակա միջավայրի նախարարություն

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին