Հունվարի 17-ին մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցուցակում:
Աշոցքում ընթացող մրցաշարի կանանց 5 կմ դասական ոճում ոսկե մեդալակիրը Կատյա Գալստյանն է, նրան հաջորդում են Անգելինա Մուրադյանը և Նելլի Խաչատրյանը:
Տղամարդկանց 10 կմ դասական ոճում Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Թադևոս Պողոսյանը և բրոնզե մեդալակիր` Սպարտակ Ոսկանյանը:
Հունվարի 18-ին կանայք կմրցեն 5 կմ ազատ ոճում և 10 կմ` տղամարդիկ: Հայաստանի առաջնության երկրորդ փուլը նախատեսված է փետրվարի 12-14-ը: