Ադրբեջանի ընդդիմադիր ԶԼՄ-ները հաղորդում են Ադրբեջանի զինված ուժերի այն ծառայողների ներքին օրգանների վաճառքի մասին, որոնք զոհվել կամ ծանր վիրավորվել են Արցախյան պատերազմում:
Մեծ գումարներով վաճառքի են հանվել հիմնականում 2000-2001 թթ. ծնված երիտասարդ զինծառայողների ներքին օրգանները: Ըստ ունեցած տեղեկության՝ միայն Սուղովուշանի մարտերում, որտեղ զոհված ադրբեջանցի զինվորների թիվը հասել է ավելի քան 500-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 1000-ի, հանվել է մոտ 50 առողջ ներքին օրգան և 10-15 մլն դոլարով վաճառվել Սինգապուրում գործող համապատասխան կազմակերպություններին:
Այն, որ Ադրբեջանում խոր արմատներ է ձգել զինծառայողների ներքին օրգանների անօրինական վաճառքը, վաղուց արդեն գաղտնիք չէ և միշտ եղել է ուշադրության կիզակետում: Զինված ուժերում հաճախ են եղել դեպքեր, երբ զինծառայողների կազմակերպված սպանությունները ներկայացվել են որպես դժբախտ պատահար, ինքնասպանություն, ճանապարհատրանսպորտային պատահար, սակայն իրական նպատակը եղել է հատկապես ներքին օրգանների վաճառքը: