РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի սննդի, գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնորսության նախարարությունը հաղորդել է, որ թռչնագրիպի բռնկման պատճառով երկրի ֆերմաներում ոչնչացրել է 18,8 միլիոն թռչուն: Գրում է Gazeta.ru-ն:
Թռչնագրիպի առաջին դեպքը Հարավային Կորեայում գրանցվել էր նոյեմբերի վերջին Չոլա-Պուկտո նահանգի բադերի ֆերմայում: Դրանից հետո վիրուսը սկսեց հայտնաբերվել երկրի այլ մարզերում:
Թռչնագրիպի կանխարգելման հանրապետական մակարդակը բարձրացվել է «լուրջ վտանգի»: Ըստ նախարարության, նոյեմբերի վերջից երկրում հաստատվել է 66 դեպք: Օրենքի համաձայն, վարակվածից երեք կիլոմետր շառավղով գտնվող բոլոր թռչունները ոչնչացվում են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախորդ տարվա համեմատ ձվերը թանկացել են 25.9% -ով, հավերը ՝ 10.6% -ով: