Գերմանիայի հարավում՝ Գարմիշ-Պարտենկիրհեն քաղաքի (Բավարիայի դաշնային նահանգ) կլինիկայում բռնկման ժամանակ կորոնավիրուսային վարակի նոր մուտացիա է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է Muenchner Merkur թերթը: Նշվում է, որ հիվանդանոցում վարակը հայտնաբերվել է 73 մարդու մոտ (ինչպես բուժաշխատողներ, այնպես էլ հիվանդներ): Գրում է Gazeta.ru-ն։
Նրանցից երեքի մոտ կորոնավիրուսի անհայտ շտամ է հայտնաբերվել: Անալիզները ուղարկվել են Բեռլինի Charité ("Charité") կլինիկա, որտեղ փորձագետները պարզել են, որ խոսքն իրականում բոլորովին նոր տարբերակի մասին է, բայց դեռ պարզ չէ, թե որոնք են դրա առանձնահատկությունները: Ըստ Charité- ի, ներկայումս աշխարհում կա ավելի քան 12,000 կորոնավիրուսային մուտացիա: