f

Անկախ

Թուրքիան մշտապես նույն հեռավորության վրա է կանգնած Հայաստանի վրա հարձակվելուց․ թուրքագետ


Մինչ հայաստանյան իշխանությունները հանրությանը ներկայացնում են ճանապարհների ապաշրջափակման և թուրք-ադրբեջանական շուկաների հասանելիության տնտեսական «գրավիչ» հեռանկարները, պարզ դարձավ, որ փետրվարի 1-12-ը Կարսում՝ Հայաստանի Հանրապետության սահմանների հարևանությամբ տեղի կունենան թուրք-ադրբեջանական ամենամասշտաբային համատեղ զորավարժությունները։ Ճիշտ է, մասնագետները նշում են, որ Թուրքիայի Կարսի  մարզում ՀՀ սահմանների հարևանությամբ ամեն տարի էլ զորավարժություններ տեղի ունենում են, սակայն մատնանշում են, որ այս տարի լրացուցիչ անհանգստացնող հանգամանք կա․ զորավարժության մասին պաշտոնական հաղորդագրությունը հակահայկական բնույթ է ունեցել։

Զորավարժության ուղերձների ու նշանակության մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

-Պարոն Իսպիրյան, ի՞նչ նպատակ է հետապնդում  փետրվարի 1-12-ը Կարսում սպասվող  թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ ։

-Վերջին  շրջանում և հատկապես պատերազմից հետո մեր տարածաշրջանում  անկայուն վիճակ է  բոլոր առումներով։  Եվ հիմա նման զորավարժություն է տեղի ունենում Թուրքիայի՝  անմիջապես Հայաստանի սահմանակից նահանգում։ Բնականաբար հասկանալի է մարդկանց անհանգստությունը։  Շեշտեմ, որ Կարս-Սարիղամիշ հատվածում ամեն տարի զորավարժություններ տեղի ունենում են տարվա այս շրջանում։ Դրանք կոչվում են ձմեռային զորավարժություններ։

Այս համատեքստում  ուշագրավ է   զորավարժության մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Դրանում շեշտվում է, թե ինչպես երկու երկրները կարողացան իրենց միասնական ջանքերի շնորհիվ հաղթել հայերին։ ԶԼՄ-ներում էլ զորավարժությունը հակահայկական շեշտադրումներով են ներկայացնում՝ այն դիտարկելով որպես նախապատրաստություն հետագա հաջողությունների համար։  Դա անհանգստացնող է։

-Հանրության շրջանում անհանգստություն կա, որովհետև աչքի առաջ ունենք ամռան զորավարժությունները Նախիջևանում, որին հաջորդեց պատերազմն Արցախում։

-Այո։ Ընդհանրապես զորավարժություններ տարվա մեջ մի  քանի անգամ լինում են, բայց այնպես չէ, որ ամեն զորավարժությունից հետո պատերազմ է լինում։ Բայց, բնականաբար, ամեն զորավարժության նպատակը զորքին  պատերազմին նախապատրաստելն է։  Տվյալ դեպքում, քանի որ համատեղ զրավարժություն է, նպատակն է նաև ստուգել, թե երկու երկրների զինված ուժերն ինչպես են համագործակցում միմյանց հետ ընդդեմ իրենց գլխավոր հակառակորդի։

-Այսինքն անհանգստության առիթ այնուամենայնիվ ունենք։ Մի՞թե  Հայաստանը չէ այս երկու երկրների  ընդհանուր գլխավոր հակառակորդը։

-Այո, այս պարագայում Հայաստանն է։

Բայց միայն այս զորավարժություններից չէ, որ պետք է անհանգստանանք։ Այս իրավիճակում տարածաշրջանում կատարվող շատ բաներից անհանգստանալու առիթ ունենք։ Մեզ համար մարտահրավեր են թե Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, թե  Ադրբեջան-Թուրքիա համագործակցությունը տարածաշրջանային այս բոլորովին նոր զարգացումներում։  Ներկա պահին բոլոր հին կանխատեսումները, նախկին քաղաքական  գծագրումները զրոյացվել են պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով։

-Զորավարժությունը, բնականաբար, միայն Հայաստանի դեմ չէ ուղղված։ Եթե լայն առումով տարածաշրջանը դիտարկենք, ո՞ր երկրներին և ի՞նչ ուղերձ են հղում Ադրբեջանն ու Թուրքիան այս զորավարժությամբ։

-Զորավարժությունը, բնականաբար լինելով Հայաստանի սահմանակից նախանգում,  գլխավորապես ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի դեմ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Այսինքն սա Հայաստանի և Ռուսաստանի դեմ է ուղղված։  Եվս մեկ փաստ, որ վերլուծաբանները հաճախ շրջանցում են․  վերջին շրջանում,  անկախ Արցախում ձեռք բերված պայմանավորվածությունից, որում Թուրքիան  շատ քիչ ազդեցություն կարողացավ ունենալ, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն։  Այո, իհակե, նրանք ունեն համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ, սակայն դրանով հանդերձ երկու երկրների հարաբերությունները լավ վիճակում չեն։

-Հաշվի առնելով, որ ամռան զորավարժություններին Նախիջևանում հաջորդեց սեպտեմբերյան պատերազմը, արդյո՞ք  այս անգամ պատերազմի վտանգ կա։

- Միշտ ասել եմ՝ Թուրքիան մշտապես նույն հեռավորության վրա է կանգնած Հայաստանի վրա հարձակվելուց։ Այսինքն վտանգը միշտ կա։ Հարցն այն է, թե մենք  և մեր անվտանգության երաշխավորը որքանով ենք պատրաստ։

-Պարոն Իսպիրյան, մինչ հայկական կողմը խոսում է ճանապարհներն ապաշրջափակելու և թուրք-ադրբեջանական շուկաների հասանելիության տնտեսական հեռանկարների մասին, մեր քթի տակ Հայաստանի դեմ ուղղված և հակահայկական հռետորաբանությամբ զորավարժություն է տեղի ունենում։ Ձեր կարծիքով՝ մենք որքանո՞վ ենք կարողանում համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությանը։

- Երբ թուրք-ադրբեջանական քաղաքական, ռազմական, հասարակական կարևոր գործիչները խոսում են հակահայկականությունից, Հայաստանի դեմ հնարավոր գործողություններից, իսկ  մենք հակառակը,  խոսում ենք խաղաղությունից, սա ցույց է տալիս, որ մենք պատրաստ չենք, ավելին, մենք ռեսալ չենք գնահատում իրավիճակը։ Ավելացնեմ, ես կողմնակից չեմ հակաթուրքական, հակաադրբեջանական հիստերիայի, սակայն ամեն ինչ պետք է լինի ադեկվատ, համարժեք իրավիճակին։

Ունենք իրավիճակ, երբ  Ադրբեջանը չի տալիս քո գերիներին,  իսկ  դու ասում ես՝ Ադրբեջանով գնանք Ռուսաստան։ Ինչպե՞ս գնանք, երբ նոյեմբերի 9-ից հետո գրեթե 100-ից ավել նոր գերիներ ունենք։ Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը, եթե գնացքը կամ ավտոբուսն  իրենց տարածքով գնա, չեն կանգնեցնի և գերի վերցնեն։ Անվտանգության ի՞նչ երաշխիք կա, երբ դեռ չի լուծվել ոչ միայն պատերազմի  ընթացքում, այլ  նաև պատերազմից հետո՝ համաձայնագրի կնքումից հետո գերեվարվածների  հարցը։ 

Այսինքն մենք իրավիճակը ոչ սթափ ենք գնահատում։

 

Անդրանիկ Իսպիրյան զորավարժություններ Տարածաշրջան խմբագրի ընտրանի

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին