f

Անկախ

Գարնանը կամ ամռանը ռազմական գործողությունների ակտիվացման, եթե չասենք՝ պատերազմի վերսկսման մեծ հավանականություն կա․ Արմինե Ադիբեկյան


Պատերազմը միայն ՀՀ իշխանությունների համար է ավարտվել, մյուսների համար դեռ նոր-նոր է սկսվում։ Գարնանը կամ ամռանը ռազմական գործողությունների ակտիվացման, եթե չասենք ավելին՝ պատերազմի վերսկսման մեծ հավանականություն կա, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը շատ ավելի մեծ ու ծավալուն ախորժակ ունի, քան ընդամենը Արցախի ու ՀՀ-ի ինչ-որ հատվածները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պատերազմից կարճ ժամանակ անց Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել։

«Նրանք անթաքույց հայտարարել և հայտարարում են, որ Սյունիքը պետք է Հայաստանից օտարվի, թե ինչպես, ժամանակը ցույց կտա, և թե ով կլինի ՀՀ իշխանության գլխին։ Անթաքույց հայտարարում են նաև, որ Երևանը, Զանգեզուրը, Սևանը իրենցն են, բացահայտ ցույց են տալիս իրենց ռազմական գործողությունների հետագա ծրագրերը»,-ասաց Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները շատ հստակ ուղերձ են նաև Ռուսաստանին։

 

«Թուրքիան ակնկալիքներ ունի շատ ավելի խորը ներգրավվածություն ունենալ Արցախի հարցի կարգավորման գործընթացներում և տարածաշրջանի տնտեսական պրոյեկտների մեջ, և այդ պրոյեկտների անվտանգությունն ապահովելու համար նա պետք է իր ռազմական ներկայությունն ունենա տարածաշրջանում, և հիմնականում ակնկալում են հայաբնակ ու Հայաստանի տարածքները»,-ասաց Ադիբեկյանը։

Ըստ Ադիբեկյանի՝ դեռ վաղ է խոսել Ադրբեջանում հաղթանակից հետո էյֆորիկ տրամադրությունների անկման մասին, և միայն 1,5-2 տարի անց, երբ ադրբեջանցիները կտեսնեն, որ անձամբ իրենց կյանքում ոչ մի բան չի փոխվում, այդ ժամանակ հիասթափությունը կսկսվի։

«Ալիևը դեռ շատ երկար հրամցնելու է այս հաղթանակն իր հասարակությանը և, ինչպես Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ձախողումները բացատրում է «նախկինների» վատը լինելով, այդպես էլ Ալիևն իր բոլոր ձախողումներն ու խոստումների չկատարումը բացատրելու և քողարկելու է Արցախյան պատերազմի հաղթանակով։ Ադրբեջանցիները սպասումների մեջ են, որ հիմա, օրինակ, քաղաքները կվերականգնվեն»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանն ու հնարավոր տնտեսական կապերի ձևավորմանը, ադրբեջանագետն ասաց, թե դրական սպասումները սուտ և անիրականանալի են։

«Այդ ծրագրերում ՀՀ, հայաբնակ շրջաններ, ՀՀ շահեր գոյություն չունեն։ Դրանք թուրք-ադրբեջանական շահերն են, որոնց երաշխավորողը ՌԴ-ն է, և կարող է վերջինս էլ օգտվել, ՀՀ-ի մասին խոսք չկա։ ՀՀ տարածքով պլանավորում են ինչ-որ ծրագրեր անել և պայմանավորվում են ոչ թե ՀՀ-ի, այլ ՌԴ-ի հետ, իրենց ծրագրում ՀՀ գոյություն չունի։ Ես չգիտեմ՝ դրանում ինչն է Հայաստանի համար լավ։ Թուրքական էժան ապրանքների՝ բաց սահմանով Հայաստան բերելը խեղդելու և սպանելու է հայկական արտադրությունը, և ՀՀ-ն չի ունենալու տնտեսություն»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։

Արմինե Ադիբեկյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին