Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է կանգնեն այն տեղերում, որտեղ ժամանակավոր հրադադար է համաձայնեցվել. դա եւ Արցախի հատվածում է, և Հայաստանի հատվածում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Երկրորդ, դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնում են այն դեպքում, երբ պայմաններ կան: Այդ պայմանները պետք է լինեն խաղաղության պայմաններ: Այսինքն հարեւան պետության հետ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն եւ այդ ամենը իրականացվում է խառը, համատեղ հանձնաժողովների միջոցով: Այստեղ երկու հանգամանք կա, որոնց պետք է շեշտադրում կատարենք: Նախ, չկան այդ պայմանները, որ մենք հստակ նշենք, եւ չկան այդ սահմանները, որոնք հստակ ընդգծված են:ԽՍՀՄ տարբեր քարտեզներ են իրենք ներկայացնում, որտեղ տարբեր դրություն է ընդգծված: Երկրորդ, մենք պետք է հասկանանք, որ այնտեղ, որտեղ կանգնեց զինվորը, դրվեց զինվորի ոտքը, հետագայում դելիմիտցիայի եւ դեմարկացիայի ժամանակ շատ դժվար է լինելու բանակցել եւ պարտադրելու, որ նրանք հետ քաշվեն սահմանի այս կամ այն հատվածում»,-ասաց նա: