f

Անկախ

Իր գործունեությունն է սկսել ԿԶՆԱԿ հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն. ԿԳՄՍՆ


Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո:

Նոր համակարգի առավելությունը ճկունությունն է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` նորաստեղծ հիմնադրամի առաջնային խնդիրը կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակումն է: Հանրակրթության բնագավառում նոր մոդելների մշակման գործընթացը, ինչպես փոխնախարարն է նշում, վերաբերելու է դպրոցների կառավարմանը և հանրակրթության բովանդակությանը:

«ԿԶՆԱԿ-ն ունենալու է հանրակրթության ոլորտի կառավարման մոդելների վերլուծության, ինչպես նաև արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործառույթ: Հանրակրթության ոլորտի ֆինանսավորման վերլուծությունը և բարելավմանը միտված առաջարկների մշակումը ևս  նոր կառույցի խնդիրներից են: Շատ մեծ կարևորություն է տրվում կրթության բովանդակության մշակմանը, ինչն ուղղված կլինի չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերլուծությանը, նորերի մշակմանը»,- փաստեց Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ նորաստեղծ հիմնադրամը կզբաղվի նաև հանրակրթական համակարգի վարչական և մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման արդյունավետության գնահատմամբ ու վերլուծությամբ:

Մասնագիտական փորձաքննությունների իրականացումը ևս ԿԶՆԱԿ-ի առաջնային խնդիրներից է. այն իրականացվելու է նոր մոդելով, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին Կրթության ազգային ինստիտուտի իրականացրած նույնանուն գործից:

«Եթե Կրթության ազգային ինստիտուտում կային առանձին բաժիններ` ըստ առարկաների, ապա ԿԶՆԱԿ-ում նույն մոտեցման կիրառումից խուսափել ենք:  Փորձել ենք ներդնել ավելի բաց ու ճկուն մոդել. ԿԶՆԱԿ-ն ունի առանձին վարչություն, որի վրա դրված է փորձաքննությունների իրականացման չափանիշները մշակելու և այդ գործընթացը համակարգելու պարտավորություն: Առարկայական մասնագետներն էլ, որոնք պետք է իրականացնեն բուն փորձաքննությունը, կներգրավվեն որպես փորձագետներ: Այսինքն` ըստ առարկայական ուղղությունների կունենանք փորձագետների շտեմարան, որտեղից, ըստ անհրաժեշտության, կոնկրետ փորձաքննության համար կներգրավենք համապատասխան մասնագետին»,- նշեց Ժ. Անդրեասյանը: Նրա համոզմամբ` նոր մոդելը փորձագիտական ներուժը հնարավորինս ամբողջական և լիարժեք օգտագործելու, քարացած մոտեցումներից խուսափելու և առավել ճկուն ու ստեղծագործ միջավայր ապահովելու հնարավորություն կտա:

Ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին

Մասնագիտական զարգացմանը նպաստելը նորաստեղծ ԿԶՆԱԿ-ի մյուս գլխավոր խնդիրն է:  Նախարարի տեղակալի խոսքով` այս պարագայում ևս ԿԶՆԱԿ-ի հիմնական գործառույթը լինելու է վերապատրաստման մեթոդաբանության մշակումը և համակարգումը, իսկ ուսուցիչների բուն վերապատրաստումը, որը պարտադիր նախապայման է ատեստավորման համար, իրականացնելու են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Համապատասխան կարգերն արդեն մշակվել են, դրվել են հանրային քննարկման և առաջիկայում կհաստատվեն:

Ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստման երաշխավորության մշակված ու հաստատման փուլում գտնվող կարգերում նոր մոտեցումներ են որդեգրվել: Մասնավորապես կերաշխավորվեն ոչ միայն կազմակերպությունները, այլև դասընթացները: Այսինքն` ուսուցիչը ոչ միայն վերապատրաստող կազմակերպություն, այլև համապատասխան դասընթաց ընտրելու հնարավորություն կունենա:

«Կլինեն սահմանված կրեդիտներ, ուսուցիչը կտեղեկանա, թե տվյալ դասընթացն ինչ կրեդիտներ է ապահովում իր համար և, ըստ այդմ, կկատարի ընտրություն»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:

2021 թվականին ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ծավալուն աշխատանքներ են նախատեսվում` հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին՝ ԿԱԻ-ի լուծարումից հետո, նշված գործընթացը կասեցված է եղել:

Ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում

Մյուս նորությունն ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացումն է: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ այժմ մշակվում է գործընթացի թվայնացման ընթացակարգը: Հիմնական մոտեցումը հետևյալն է. ուսուցիչը ատեստացիա կանցնի` վերապատրաստումների ժամանակ ստացած հավաստագրերն ու վկայականները ներբեռնելով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակ: Որպես վերապատրաստման բաղադրիչ՝ ներառվել է նաև ուսուցիչների՝ նախագծեր ներկայացնելու հմտությունը, սահմանվել է անցողիկ միավորների շեմ` պարտադիր ատեստավորման համար: Փոխնախարարի հավաստմամբ` վերապատրաստման համակարգն այժմ բովանդակային վերափոխման փուլում է գտնվում, այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Բրիտանական խորհրդի և այլ տեղական ու միջազգային կառույցների հետ: Նախատեսվում են ուսուցիչների համաժողովներ, քննարկումների այլ հարթակներ:

«Մեր կարևոր խնդիրը մասնագիտական դաշտին ազդակներ հաղորդելն է, որ պետությունն իրենց հետ համագործակցություն է ակնկալում: Համագործակցության արդյունավետ միջավայրի ձևավորումը մեր գերակա նպատակն է»,- նշեց Ժ. Անդրեասյանը: Նրա խոսքով` քննարկվում է նաև ԿԱԻ-ի նախկին մասնագիտական ամսագրերի թողարկման հարցը (ամենայն հավանականությամբ՝ էլեկտրոնային ձևաչափով):

ԿԱԻ-ի նախկին աշխատակիցներին կտրվի առավելություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն գրանցված է, և առաջիկայում նախատեսվում է աշխատակազմի համալրման գործընթացը: Մոտ յոթ տասնյակ հաստիք ունեցող նոր կառույցի բոլոր աշխատակիցներն ընտրվելու են մրցույթով: Ընտրության ժամանակ մասնակիցների՝ հավասար միավորներ հավաքելու դեպքում առավելությունը տրվելու է նախկին Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցներին: Բացի դրանից` ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԿԱԻ-ի ներկայացուցիչն ընդգրկված կլինի բոլոր պաշտոնների մրցութային հանձնաժողովներում: Ժ. Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մինչև մրցույթ հայտարարելը նախատեսված կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով նշանակվել է ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԶՆԱԿ հիմնադրամը ձևավորվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի վերակազմակերպման միջոցով` համաձայն հոգաբարձուների խորհրդի որոշման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նորաստեղծ հիմնադրամի կազմում գործելու են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը»:

ԿԶՆԱԿ-ի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ ԿԳՄՍ նախարարն է: Խորհրդի կազմում ներառված են տարբեր պետական գերատեսչությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին