f

Անկախ

Հայաստանում Ղարաբաղի քաղաքացիների համար գործելու են ժամանակավոր զբաղվածության երկու ծրագրեր. պաշտոնյա


Հայաստանի տարածքում Ղարաբաղի քաղաքացիների համար գործելու են ժամանակավոր զբաղվածության երկու ծրագրեր: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Նա հստակեցրեց, որ առաջին ծրագիրը կապված է գործատուի մոտ եռամսյա պրակտիկայի հետ՝ մշտական հիմունքով հետագա ընդունման հնարավորությամբ: Պաշտոնյան պարզաբանեց, որ այդ ժամանակի ընթացքում շահառուն (պրակտիկանտը) ստանալու է ամսական 100 հազար դրամ աշխատավարձ՝ հարկերը հանած, իսկ գործատուն՝ ամսական 34 հազար դրամ՝ հարկերը համած: «Այս ծրագիրը հիմնականում գործելու է ծառայությունների ոլորտում եւ արտադրության մեջ (օրինակ՝ տեքստիլ): Քաղաքացիները կարող են ուղղակիորեն դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ կամ «e-request» էլեկտրոնային պլատֆորմի միջոցով: Դրանից բացի, հայտը կարելի է լրացնել employment.am կայքում: Գործատումները կարող են դիմել նաեւ զբաղվածության տարածքային կենտրոններ կամ նախարարություն: Այս պահին համագործակցության առաջարկներ են ստացվում ծառայությունների ոլորտի, ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսի տնտեսվարող սուբյեկտներից»,- նշեց Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ երկրորդ ծրագիրը կապված է սոցիալական բնույթի աշխատանքի կատարման հետ, օրինակ՝ բարելավում, վերանորոգում, շինարարություն, ձնահավաքման աշխատանքներ՝ օրական 8 հազար դրամ աշխատավարձով՝ ներառյալ հարկերը:

«Այստեղ գործատուներ են հանդես գալիս համայնքները, որոնք հայտերն ուղարկում են մարզպետարանների միջոցով: Այս պահին Վայոց ձորի մարզից ստացվել են 16 ծրագրերով հայտեր»,- շեշտեց Սարգսյանը:

Փոխնախարարը նշեց, որ երկու ծրագրերի շահառուներ կարող են դառնալ Ղարաբաղի այն բնակավայրերում բնակված քաղաքացիները, որոնք 2020 թվականի պատերազմի հետեւանքով անցել են Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնց տները պատերազմի ժամանակ ոչնչացել են կամ վնասվել:

«Շահառուների ընդհանուր թիվը շուրջ 2 հազար է: Այս պահին հայտ է ներկայացրել 663 մարդ: Այս կամ այն աշխատանքի համար շահառուների ընտրության ժամանակ առաջնությունը տրվում է սոցիալապես խոցելի ընտանիքներին»,- ամփոփեց նա:

Հայաստան Ռուբեն Սարգսյան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետին
Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am
Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար. Wargonzo
Հեռու մնացեք իրականությունը նենգափոխող դավաճան իշխանությունից. Ռուբեն Գևորգյանի կոչը ազատամարտիկներին
«Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին
Գյումրիի ողջ վարչական ռեսուրսը վաղը կուղղվի դեպի Հանրապետության հրապարակ. 168.am
Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Վահագն Հովակիմյան
Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք մեկուսացնելու գնով
Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում (ուղիղ)
Թուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. քաղաքագետ
Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ. Արփինե Հովհաննիսյան
Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am
«Համբերության բաժակը լցրեց». Հայաստանի անցումային կառավարության ղեկավարի թեկնածու Մանուկյանը Փաշինյանի քաղաքականության մասին. RT
Նիկոլը տարիներ առաջ կամ բումերանգի էֆեկտը,տեսանյութ
Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան
Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի
Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար
Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
Աշխարհում կորոնավիրուսից  մահացածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
«Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը ԱԱԾ շենքի պատին». Ադեկվադի յուրօրինակ ակցիան
Սննդաբանը պատմել է. թե ովքեր չպետք է հում բանջարեղեն ուտեն
Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am
Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11.534 նոր դեպք
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Ավելին
Ավելին