f

Անկախ

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը


Մենք տապալել ենք քննիչ նհանձնաժողովի աշխատանքը, և ես դրա մեջ մեղքի իմ բաժինն եմ տեսնում: Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանի ստեղծած Մետաղական հանքարդյունաբերության ձեռնարկությունների գործունեության քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին ներկայացված հաշվետվության քննադատությանը:

Թունյանի խոսքով՝ չնայած հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով, այլ ոչ թե իշխող դաշինքի նախաձեռնությամբ, ինքն անձամբ է ցանկություն հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին, որ ներդնի հնարավորինս մեծ ավանդ, համենայնդեպս՝ այն նպատակով, որ իմանա օբյեկտիվ իրականությունը: «Բայց իրականում ես անբավարար եմ աշխատել հաշվետվության վրա»,- խոստովանեց պատգամավորը:

Նա նշեց, որ համապատասխան ուսումնասիրությունների համար առանձնացվել է Հայաստանում գործող 5 հանքավայր, որոնք հետագայում վերաբաշխել են քննիչ հանձնաժողովի անդամների միջեւ: «Ցավոք, մենք բավարար տեղեկություններ չենք ստացել այդ 5 հանքավայրերի մասին: Կան ընկերություններ, որոնց հաշվետվությունները մենք ընդհանրապես չենք կարողացել գտնել: Եթե որեւէ լրագրող որոշեր հետաքննություն անցկացնել եւ ներկայացնել դրա համար որոշակի ռեսուրսներ, ապա նա, ամենայն հավանականությամբ, ավելին կիմանար, քան մենք»,- խոստովանեց խորհրդարանականը:

Բաբկեն Թունյանը նշեց, որ փաստացի այս քննիչ հանձնաժողովը ստեղծվել է միայն մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ցուցանիշները պարզելու համար: «Սակայն այդ ընկերությունը չի կարողացել որեւէ շահույթ ստանալ, քանի որ հանքավայրն անգամ չի շահագործում»,- պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ այս ամենը պետք է իրենց համար դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողովի ստեղծումը որեւէ մեկի համար ինքնանպատակ չլինի:

Հայաստան Բաբկեն Թունյան

Այլ հոդվածներ հեղինակից

Համախմբվել բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը․ Արշավիր Ղարամյանի կոչը
ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները կոչով դիմում են ԱԱԾ տնօրենին
Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետի հայտարարությունը
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միջնորդություն են ներկայացրել ժամը 18։00-ին արտահերթ նիստ հրավիրելու համար
Ձախողված մարդիկ պետք է գնան․ Հունան Պողոսյան․ Hraparak.am
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կոչը ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող, ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին
Դուրս եկեք խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա․ Վ․ Մանուկյանի կոչը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
Ցուցաբերել ողջամտություն և դեմ չգնալ հայ ժողովրդի միասնական կամքին ու պետական շահին․ «ՎԵՏՕ» շարժման կոչը նախագահին
Եթե հիմա պահանջին կամ խնդրանքին տրվելով մարդ ուղարկեք Փաշինյանի հանրահավաքին, հետո մեզ մոտ մարդ չուղարկեք․ Մ․ Մինասյանի կոչը գործարարներին
Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին․ Արմեն Սարգսյան
Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է․ Արա Զոհրաբյան
ԳՇ ղեկավար կազմի հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից․ Սամվել Ասատրյան
Ի զորակցություն բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով․ մեկնարկել է հանրահավաքն Ազատության հրապարակում
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է․ «Լուսավոր Հայաստան»
Մի' տրամադրեք հայերին միմյանց դեմ, մի' սասանեք պետության հիմքերը․ պատգամավորի կոչը վարչապետին
Օդանավակայան են ուղևորվում պետական համարանիշերով մեքենաներ. կառավարական ինքնաթիռը թռիչքի են պատրաստում․ Yerkir.am
Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախչելու է Հայաստանից. Mediaport
Դուրս եկեք ձեր աշխատավայրերից, բայց եկեք Ազատության հրապարակ, միացեք ժողովրդին․ Արմեն Աշոտյանի կոչը պետծառայողներին
Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը․ ՀՀԿ ԳՄ հայտարարությունը
Պետական ծառայողներն ազատման դիմումներ են գրում. past.am
Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից. Ոստիկանության պետի նախկին տեղակալ
Սահմանադրությամբ վարչապետը ոչ մի բարձրաստիճան զինվորականի չի ազատում. առաջարկում է ՀՀ նախագահին. Արամ Վարդևանյան
Մենք «Հայաստան» հիմնադրամից չենք ստացել որևէ ֆինանսավորում. Հակոբ Արշակյան
Կրեմլը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով
Առաջին օմբուդսմենը ողջունում է ԳՇ-ի հայտարարությունը եւ կոչ անում չտրվել իշխանության սադրանքներին
Ավելին
Ավելին