f

Անկախ

Եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն այլ փորձառու մարդ լիներ, ճիշտ կղեկավարեր. Սեյրան Օհանյանը նշեց պարտության պատճառները


Ես եղել եմ Արցախում սեպտեմբերի 28- գիշերվանից եւ 40 օր անընդմեջ Արցախում եմ եղել եւ ստանձնել եմ խորհրդատվական գործունեություն Արցախի ՊԲ հրամանատարի համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց պաշտպանության նախկին նխարար Սեյրան Օհանյանը:

«Այնուհետեւ օգնել եմ Արցախի նախագահին տարբեր հարցերում՝ տարածքների պաշտպանության, աշխարհազորի ձեւավորման, զորահավաքային ռեսուրսների հետ աշխատանքի, պարեկային ծառայության պայմաններում: Այնքան էլ դյուրին, հեշտ չի եղել: Պարտությունների մասին խորությամբ ես չէի խոսի, որովհետեւ ռազմական գործողությունները մեծամասնությամբ գաղտնիություն են պարունակում: Ընդհանուր առմամբ մեր ձախողումների պատճառը ոչ արդյունավետ կառավարումն է՝ եւ քաղաքական, եւ պետական, եւ ռազմաքաղաքական ու ռազմական մակարդակներում: 285 կմ սահման ունենք Ադրբեջանի հետ եւ միայն 20 կմ-ում է, որ մխրճում է եղել հակառակորդի կողմից: Այդ հատվածում մեր հրամանատարական կազմը չի կարողացել կանգնեցնել մխրճումը:

Իհարկե, բարձրագույն հրամանատարական կազմը, նույն գերագույն հրամանատարը ասենք, չպետք է գնա վաշտ ղեկավարի, բայց նրանք պարտավոր ենք երկրի բոլոր կառույցների հնարավորությունները՝ ԱԺ, կառավարություն, Անվտանգության խորհուրդ, ՊՆ եւ Գլխավոր շտաբ, ուղղեն ճիշտ ռազմաքաղաքական եզրակցություններ կազմեն եւ դրանից ելնելով վերախմբավորումներ իրականացնեն եւ մխրճման ուղղությունը այլ ստորաբժանումներով փակեն: Այստեղ է, որ ես ասում եմ, որ ղեկավարությունը պարտավոր է ճիշտ վերախմբավորում իրականացնել, ճիշտհրամանատարական կազմ նշանակել, որ եթե այդ ուղղությամբ անելանելի իրավիճակ է, ապա այդ դրությունը շտկել: Այստեղ գլխավոր հրամանատարի դերը շատ մեծ է: Գերագույն հրամանատարը անմիջականորեն պետք է ընկղմվի ռազմական դրության, ռազմական գործողությունների մեջ եւ հրամանատարական կազմում ճիշտ որոշումներ ընդունի»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի համոզմամբ, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն այլ փորձառու մարդ լիներ գերագույն գլխավոր հրամանատարը, ճիշտ կղեկավարեր. «Պետք է ԱԺ-ն, կառավարությունը օգտագործվեր պետությունը մոբիլիզացնելու եւ հայրենականպատերազմին ուղղելու վրա:

Մենք չկարողացանք մոբիլիզացնել եւ ժողովրդի ամբողջ կամքը, ուժը ուղղել այդ գործողություններին: Ինչու 2018-ին խաղաղ հավաքներում կամ Եռաբլուր մեկնելու համար մենք կարողանում ենք վարչական բոլոր ռեսուրսներն օգտագործել ժողովրդի ավյունը օգտագործել, գնալ Եռաբլուր, գրկել զոհվածի ծնողին, բայց ժամանակին չենք կարողանում այդ ամենն անել եւ գրկել զինվորին, որ հետո զոհվածի հարազատին չգրկենք:

Հաջորդը, կառավարությունն ամբողջությամբ ռազմական ռելսերի վրա չի փոխադրել իր գործունեությունը, հատկապես ռուսուսրների, ֆինանսների վերաբաշխման, նաեւ խորքում օպերատիվ դասավորվածության մեջ կահավորվածություն իրականացնելու համար, ապահովել տրանսպորտի ամբողջ շարժը: ԱԽ-ում չեն քննարկվել պատերազմը դադարեցնելու, շարունակելու, կամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու, հունվարի 11-ի հայտարարությունը ստորագրելու հարցերը:

Պարտության պատճառներից մեկը նաեւ նա է, որ մեր պետությունում, կարգապահության մակարդակը շատ ցածր է եղել: Որոշ ստորաբաժանումներում մոբռեսուրսի հետ կապված խնդիրներ են եղել, որոշ ստորաբաժանումներում համապատասխան դասեր չեն քաղել թերություններից:

Մենք տեսանք, որ այն վայրում, որտեղ մխրճում է եղել, սպայական բարձրագույն կոչումներ, ազգային հերոսի կոչումներ տրվեցին: Մենք ոչ թե պատասխանատվության ենթարկեցինք նահանջի համար պատասխանատուներին, այլ խրախուսել ենք»:

Հայաստան Սեյրան Օհանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Անկարան դատապարտել է «հեղաշրջման փորձը» Հայաստանում
Հայոց բանակը չէր կարող շարունակ ենթարկվել այդ խելագարի ապօրինի հրահանգներին. Իշխան Սաղաթելյան
«Այսօր ենք լուծելու այդ հարցը». Արծվիկ Մինասյան
ԶՈՒ հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չէ, պետությունում գործերը լավ չեն․Արտակ Դավթյան
Ողջունում ենք ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը. Արցախի 3 ուժերի հայտարարությունը
Կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
ՀՀ վարչապետն ինքն է հանձնել գերիներին տարածքների հետ միասին. Լարիսա Ալավերդյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել
«Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է». Դավիթ Ամալյան
Արցախի ԱԺ հանձնաժողովը հվանություն է տվել 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրին
Հեռացի՛ր խաղաղ. Առանց բախումների. Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել. Նաիրա Զոհրաբյան
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում. մեր շտաբն այստեղ է. փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք. Վազգեն Մանուկյան
Չգիտեմ՝ ինչ հիմարներ կարող են լինել, ովքեր կգնան ձերբակալելու բանակի ներկայացուցչին․ Խաչատուրովը՝ ԳՇ պետին ձերբակալելու լուրերի մասին
Համախմբվել բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը․ Արշավիր Ղարամյանի կոչը
ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները կոչով դիմում են ԱԱԾ տնօրենին
Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետի հայտարարությունը
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միջնորդություն են ներկայացրել ժամը 18։00-ին արտահերթ նիստ հրավիրելու համար
Ձախողված մարդիկ պետք է գնան․ Հունան Պողոսյան․ Hraparak.am
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կոչը ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող, ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին
Դուրս եկեք խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա․ Վ․ Մանուկյանի կոչը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
Ցուցաբերել ողջամտություն և դեմ չգնալ հայ ժողովրդի միասնական կամքին ու պետական շահին․ «ՎԵՏՕ» շարժման կոչը նախագահին
Եթե հիմա պահանջին կամ խնդրանքին տրվելով մարդ ուղարկեք Փաշինյանի հանրահավաքին, հետո մեզ մոտ մարդ չուղարկեք․ Մ․ Մինասյանի կոչը գործարարներին
Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին․ Արմեն Սարգսյան
Ավելին
Ավելին