f

Անկախ

Այս ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ՝ ԱԺ, որը համաձայնեց ՀՀ և ԱՀ տարածքային կորուստների՞ն, թե՞․․․Կ․ Սիմոնյան


ՀՀ-ն 2015-ի Սահմանադրությամբ և դրանից հետո 2017-2018-ի ընտրություններով խորհրդարանական դարձավ պետություն, ինչը նշանակում է, որ խորհրդարանը պետք է լինի այն կարևոր մարմինը, որը պետք է ղեկավարի պետության ընթացքը և սահմանի այն ուղենիշները, որոնցով պետք է շարժվի պետության նավը։ Վերջին երեք ամիսների ընթացքում ՀՀ-ն կնքել է երկու միջազգային պայմանագիր։ Ես ուզում եմ հռետորական հարց հնչեցնել՝ խորհրդարանից քանի՞ հոգի է տեղյակ եղել, թե ինչ է քննարկվում։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը։

«Քանի՞ հոգի է իմացել այն դրույթները, որոնք կնքվել են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և քանի հոգի է տեղյակ եղել այն դրույթների մասին, որոնք եղել են հունվարի 11-ի հայտարարության մեջ, ինչ են քննարկվել դրանից հետո ու ընթացքում, և այդ պրոցեսի արդյունքները մեզ ինչի են հանգեցնելու»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց՝ եթե համարենք՝ մինչ այս պահը քննարկվածները պետական գաղտնիք են պարունակում, բայց որևէ մեկը պետք է ասեր՝ այդ բանակցությունների արդյունքում ուր է գնում պետությունը, որն է ուղենիշը։

«Մինչ այսօր մեր իշխանություններից ես նման բան չեմ տեսել։ Ես՝ որպես քաղաքացի, դա նաև ակնկալում եմ իշխանություններից, որպես քաղաքական գործիչ՝ փորձում եմ մասնակցել այդ գործընթացներին և ինչ-որ ձևով փորձել այդ ուղղությունը ցույց տալ, սակայն ընդդիմության լծակները բավարար չեն, որ այդ հնարավորությունը տրվի մեզ»,-ասաց պատգամավորը՝ կարևորելով նաև հասարակության դերն ու ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ՀՀ 3-րդ հանրապետության 7-րդ գումարման ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ՝ ԱԺ, որը համաձայնեց ՀՀ և ԱՀ տարածքային կորուստներին, թե ԱԺ, որը կարողացավ դրանից հետո ոտքի հառնել և ինչ-որ ձևով գործողություններ կատարել հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախ Հանրապետության։ Առայժմ ես չեմ կարող ասել, որ երկրորդ սցենարն ավելի իրատեսական է, քան առաջինը, որովհետև ինչքան գնում է, այնքան պարզվում է, որ մենք պատմության մեջ մնալու ենք որպես ԱԺ, որը հանձնել է ԱՀ տարածքի 70 տոկոսը»,-ասաց Կարեն Սիմոնյանը։
 

Կարեն Սիմոնյան Ազգային ժողով

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին