Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կլինի Շուշին: Այս մասին հայտնում է minval.az լրատվականը:
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսազանգի ընթացքում ասել է. «Մենք ամեն տարի հայտարարում ենք թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Առաջարկում ենք 2022 թվականին Շուշան (Շուշի) հռչակել մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ»:
Բաղդադ Ամրեևն ասել է, որ այս իրադարձությունները կարևորելու են Շուշիի մեծ մշակութային նշանակությունն ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար:
Շուշին կարող է թյուրքալեզու պետությունների մշակութային մայրաքաղաք հռչակվել

Այլ հոդվածներ հեղինակից
Կարդացեք նաև
- Փաշինյանը փորձում է արդարացնել սեփական սխալները. ռազմական փորձագետ
- Նիկոլը Տիրան Խաչատրյանին ազատեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
- Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, Հայրենիքի փրկության շարժման հետագա անելիքները