Սեչենովի անվան համալսարանի նյարդային հիվանդությունների և նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ Միխայիլ Պոլուեկտովը պատմել է, թե ինչպես ավելի արագ քնել: Գրում է Gazeta.ru-ն։
Քնելուց չորս ժամ առաջ բարձր գլիկեմիկ ինդեքսով քաղցր կերակուրներ ուտելն արագացնում է քնելու գործընթացը, համեմատած այն սննդամթերքի, որոնք չեն պարունակում հեշտությամբ մարսվող ածխաջրեր, նշել է նա: «Ուստի, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ քաղցրը, ամենայն հավանականությամբ, նպաստում է շուտ քուն մտնելուն, թեև այլ առումներով շատ օգտակար չէ», - նշել է մասնագետը «Մոսկվա» գործակալությանը տված հարցազրույցում:
Ընդ որում՝ նա նշել է, որ քնելուց երկու ժամ առաջ քաղցրավենիք ուտելը չի հանգեցրել նմանատիպ ազդեցության: Պոլուեկտովը ընդգծել է նաև, որ քաղցր մթերքների ազդեցությունը քնի որակի վրա ապացուցված չէ: