«Россия 1» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կարող էր հաղթել Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա կարծիքով՝ դա կարող էր տեղի ունենալ, եթե հնարավորություն լիներ ընտրություններին մասնակցելու:
«Իհարկե: Թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները կքվեարկեին իմ օգտին», - ասել է Ժիրինովսկին:
Նա ընդգծել է, որ մարդիկ հոգնել են այն «աղմուկից», որի պայմաններում մահանում են երկիրն ու նրա տնտեսությունը: Պատգամավորը քննադատել է ուկրաինական քաղաքականությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումների և ռուսական դեղամիջոցներից հրաժարվելու հարցում:
Բացի այդ, քաղաքական գործիչը դատապարտել է Ուկրաինայի կառավարության ազգային լեզվի մասին օրենքը, որի պատճառով մարդիկ հարկադրաբար ստիպված են լինում ուկրաիներեն սովորել: