f

Անկախ

«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Արսեն Թորոսյանի ընկերոջ ՓԲԸ-ն 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որոնց մոտ 43%-ը՝ 262 մլն դրամի՝ Առողջապահության նախարարության հետ


«Այսպիսով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին, որն էլ զբաղեցրեց կառավարության աշխատակազմի ղե­կավարի պաշտոնը: Իսկ ո՞վ է Անահիտ Ավանեսյանը. Բազմիցս հրապարակ­վել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ՝ իրավաբան, քաղաքացիական իրա­վունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշ­կական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ու Արսեն Թորոսյանը ոչ միայն ընկեր­ներ են, այլև ունեն բիզնես շահեր:

 

Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերու­թյունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ ար­ժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայ­մանագիրը, արդեն Ավանեսյանի փոխնա­խարար եղած ժամանակ: 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առող­ջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցնե­րի հետ: Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ: Ինքը՝ Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն «Արմֆարմացիայի» ղեկավարը: Այ­սինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարա­րը իր փոխնախարարի կարգավիճակը և ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի:

ArmLur.am-ը փորձեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախա­գահ Հայկուհի Հարությունյանից պարզել՝ արդյոք նորանշանակ նախարարի ամուսնու ունեցվածքի մասին հրապարա­կումները կարող են դառնալ ուսումնա­սիրման առարկա, սակայն հանձնաժողովի նախագահն ասաց, թե նախարարը նոր է նշանակվել և չի հանդիսանում պաշտո­նատար անձ, դեռևս հանձնաժողով չի ներկայացրել իր հայտարարագիրը՝ ար­դեն որպես նախարարի:

 

Սակայն նկատենք, որ Անահիտ Ավա­նեսյանը մինչ նախարար դառնալը փոխ­նախարար էր և այդ կարգավիճակում հայտարարագիր ներկայացրել է, որում ևս հետաքրքիր փաստեր կան: Կոռուպ­ցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված հայտարարագրի համա­ձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի բնակա­րան Արաբկիր վարչական շրջանում, այգետնակ՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, և բնակելի տարածք՝ կր­կին Արաբկիր վարչական շրջանում: Որպես եկամուտ Անահիտ Ավանեսյանը մեկ տարվա համար հայտարարագրել է 12 մլն դրանմ՝ որպես աշխատավարձ, և ևս 11 մլն դրամ՝ որպես շահաբաժին «Աբովյան 39» ՍՊԸ-ից:

Հայտարարագրի համաձայն՝ նա այդ ՍՊԸ- ի 50 տոկոսի բաժնետերն է: Այդ ընկերու­թյունը զբաղվում է անշարժ գույքի վար­ձակալությամբ։

Իսկ այժմ «Արմֆարմացիան» ՓԲԸ-ի մասին։ Այն հոգեմետ դեղերի խոշոր ներ­մուծող է: Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնում­ների մրցույթում՝ մատակարարելով դեղո­րայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների: Գնորդնե­րի ցանկում են տարբեր բժշկական կենտ­րոններ, Արդարադատության նախարա­րությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվ­տանգության ծառայության հետ, մատա­կարարվել է 318 հազար դրամի դեղո­րայք: Հետաքրքիր է՝ կոռուպցիան, շահե­րի բախումը, պետական լծակները սեփա­կան բիզնեսին ծառայեցնելն էլ ինչպես պետք է դրսևորվի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Արսեն Թորոսյան Անահիտ Ավանեսյան ՀՀ Առողջապահության նախարարություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին