f

Անկախ

Քավությունից խուսափողները անխուսափելիորեն պատժվում են


Քրեորեն կա հանցանքի երկու տեսակ` դիտավորյալ և անզգուշությամբ կատարված։ Երկուսն էլ համարվում են հանցագործություն, որոնց կատարողները ենթակա են պատժի։ Հանցանքին չկա արդարացում, հանցանքը ենթակա է պատժի, եթե ապացուցվում է։

Պետական պաշտոնյաները իրենց լիազորությունները չարաշահելիս ու պարտականությունները չկատարելիս գործում են հանցանք, որը պետք է քրեորեն հետապնդվի։ Դա շատ բարդ պրոցես է և հաճախ հանրությունը չի էլ ակնկալում իրավական պատիժ։ Իսկ ինչու չի ակնկալում։ Հարցը միայն դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությունը չէ։

Օրինակ պետական դավաճանությունը պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ։ Բայց միթե դա արդարացի պատիժ է։ Կարելի է, օրինակ, ապացուցված համարել, որ ինչ-որ X պաշտոնյա 5 մլրդ դոլարի դիմաց հանձնել է Արցախի տարածքի մի մասը, որի հետևանքով զոհվել է մոտ 5000 մարդ, հաշմանդամ է դարձել 10,0000։

10-12 տարի ազատազրկում է նախատեսվում նաև օրինակ սովորական բոմժի սպանության համար։ Բայց այ պետական, քաղաքական ու հասարակական գործչի սպանության համար հասնում է ցմահ ազատազրկում։ Այսինքն պետական դավաճանությունը, որի հետևանքով կարող են զոհվել հազարավոր մարդիկ և կործանվի հայրենիք, ավելի մեղմ է պատժվում, քան ինչ-որ մի քաղաքական գործչի սպանությունը։

Անգամ եթե օրենքը գործի ամբողջ իր խստությամբ միևնույն է, մարդիկ արդարության այլ ընկալումներ ունեն, քան օրենքներն են նախատեսում։ Քրեականից ավելի կարևոր է բարոյաքաղաքական պատասխանատվությունը։ Որպես կանոն մեր երկրի բոլոր նախկին ու ներկա պաշտոնյաները երբեք չեն ընդունում, որ արել են եթե ոչ դիտավորյալ, ապա անզգույշ սխալներ, մեղքեր, որոնց համար պետք է քավություն խնդրեն, քանի որ այդ սխալները կործանարար հետևանքներ են ունեցել։

Բայց որքան նրանք խուսափում են այդ մեղքի քավությունից, այնքան ավելի դաժան են պատժվում, քան նախատեսում է քրեական օրենսգիրքը։ Նրանց ամբողջ կենսագրությունը մխտռված է, կուտակած հարստությունը փոշիացած։ Նրանք կամ մերժված են, կամ հետապնդվում են կամ այդ հերթում են։

Բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում տալ իրենց իսկ արած սխալների գնահատականը, կյանքն է պատժում իրենց։ Արդյունքում որքան նրանք փորձում են մաքրվել ուրիշի վրա իրենց կոշիկները սրբելով, թարսի պես ավելի են կեղտոտվում։

Ոմանք կասեն քաղաքականությունն ուր, բարոյականությունն ուր։ Բանն այն է, որ քաղաքականությունն առանց վեհ նպատակների, արժեքների ու սկզբունքների որևէ իմաստ չունի։ Ըստ այդմ բարոյազրկված քաղաքական գործիչներից ավելի խղճուկ կերպար չկա աշխարհում։ Իսկ այսօր ստացվել է այնպես, որ բարոյազրկված են գրեթե բոլորը։ Նրանց խոսքը ուժ չունի, նրանց ասելիքը չի հուզում, քանի որ չեն մեղանչել։

Տիգրան Խաչատրյան ՖԲ Գրառում հանցագործություններ խմբագրի ընտրանի

Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Ավելին
Ավելին