f

Անկախ

Եթե Անահիտ Ավանեսյանը բժշկական կրթություն չունի, ապա նրան տեխնոկրատ համարելը դժվար է. ԼՀԿ-կան պատգամավոր


Թիվ մեկ հարցը տեխնոկրատ կառավարության ստեղծումն է, եւ իրավիճակի կայունացումից հետո նոր կարող ենք առկա խնդիրների լուծմանն անդրադառնալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետայինհարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Անդրադառնալով առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի նշանակմանը, ով չունի բժշկական կրթություն, նա ասաց. «Քանի որ ես կորոնավիրուսի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն եմ, չեմ ուզում որեւէ կանխակալ հայտարարություն անել եւ  գնահատականներ տալ: Հանձնաժողովն իր աշխտանքի արդյունքում գնահատականներ կտա, թե որ մասերով ենք տապալվել, որ մասով ենք թերացել, ինչ խնդիրներ ունենք եւ ինչ է պետք անել, որ ապագայում դա թույլ չտանք:

Ես միշտ համարում եմ, որ նախարարները պետք է լինեն տեխնոկրատ եւ պրոֆեսիոնալ: Եթե Անահիտ Ավանեսյանը բժշկական կրթություն կամ մեծ կառավարման փորձ չունի, ապա տեխնոկրատ համարել դժվար է: Կտեսնենք, թե ինչպիսի նախարար կլինի նա: Հիմա շատ ծանր ժամանակահատված է, հասկանում ենք, որ անցած տարին առողջապահական  համակարգի համար չափազանց բարդ տարի է եղել:  Հիմա խոսքը ինստիտուցիոնալ կառավարման եւ համակարգի զարգացմանը միտված կոնկրետ ռազմավարությունների մասին է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելով նշանակվեց վարչապետի աշխտակազմի ղեկավար, ԼՀԿ պատգամավորն ասաց. «Ես չեմ ուզում անդրադառնալ առանձին անհատների տեղափոխմանը: Միայն այն խոսքը, որ կառավարությունը պետք է լինի տեխնոկրատ, ամեն ինչ իր մեջ ամփոփում է»:

Արկադի Խաչատրյան Լուսավոր Հայաստան

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ավելին
Ավելին