f

Անկախ

Դավաճանության փաստերը.


1. Արցախի նախագահ Արայիկը պատերազմից առաջ նախօրոք իր հողերը վաճառել էր ու Ստեփանակերտ էր բերել իր կոմբայնները

2. Դավիթ Տոնոյանը, իմանալով հանդերձ հարձակման մասին, հայաստան էր վերադարձել սեպտեմբերի 29-ի գիշերը, հատուկ թռիչքով

3. Նոյեմբերի 7-ին, երբ մարտեր էին ընթանում Շուշիի համար, Արայիկ Հարությունյանը դատարկում էր Ստեփանակերտը, պատճառաբանելով, որ հարձակում է լինելու Ստեփանակերտի վրա, մինչդեռ ո՛չ Շուշին էր ընկել, ո՛չ էլ հարձակում կար

4. ՀՕՊ-ը Շուշիից հանել են նոյեմբերի 7-ին, երբ դեռ մերոնք պահում էին Շուշին

5. Սեպտեմբերի 30-ին վարչապետն արգելել է համալրել բանակը պահեստային զինծառայողներով, փոխարենը պահանջել է ուղարկել առաջին գիծ կամավորներին, որոնք համապատասխան փորձ չունեին, և նրանց ժամանակ էր պետք տարրական բաներ սովորելու համար

6. Կամավորներին բաց բեռնատարներով էին տեղափել դիրքեր՝ դարձնելով նրանց բաց թիրախ ԱԹՍ համար

7. Բերված բոլոր անրաժեշտ սարքերը պարտադիր ուղարկում էին ՊՆ պահեստ ու մնում էին այնտեղ և այդպես էլ սահման չհասան

8. Դասալիք հրամանատարների նկատմամբ ոչ մի քննություն չի կատարվում

9. 500 միավոր ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ նվիրվեց թուրքերին, ու դեռ պարզաբանում չկա, թե ինչպես կարող էր անվնաս այդ քանակի զրահամեքենա մնար թշնամուն

10. Նահանջելուց զինապահեստները չէին պայթեցվել և թողել էին թշնամում

11. Նահանջի ժամանակ բոլոր կամուրջները թողել էին անվնաս ադրբեջանական զորքերի անխափան առաջխաղացման համար

12. Թիկունքում և ճակատում հայտնաբերված բոլոր լրտեսները ունեին հայկական անձնագրեր, որը ենթադրում էր, որ դրանք բաժանվել են ՀՀ տարածքում ու դեռ առ այսօր ոչ մի պատասխանատու չկա

13. Արայիկին զեկուցվել է, որ կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին հարձակվելու են արցախի վրա, ինչին նա պատասխանել է, որ երկուշաբթի կգաս, կխոսենք

14. Օգոստոսին, երբ թուրքիան ու ադրբեջանը միասին զորավարժություններ էին անում, և ինչպես խոստովանեց վարչապետը, որ իրենք տեղյակ են եղել սպասվող պատերազմի մասին, վարչապետը մեկնել էր արձակուրդ և Հայաստանում ակտիվացել էին լիդիանի աշխատողները Ամուլսարը բացելու համար, փոխանակ պատրաստվեին պատերազմին

15. Հրադադարից հետո Շուշիից բերված բազմաթիվ զինվոր գլխից էին խփված, կանտրոլնի, որը ենթադրում է, որ մահացած չեն եղել նրանք, այլ վիրավոր են եղել, ու հրադադարից հետո կարող էին որոշ տեղեկություններ փոխանցել մեզ

16. Փաստացի 44 օր սխալ տեղեկատվություն էր տրվել հանրությանը, որ հանկարծ ակտիվ նախաձեռնություններ չլինեն ճակատին օգնելու համար, բոլորին վստահեցրել էին, որ ամեն ինչ լավ է

17. 2019 թվին ՀՀ մերժել էր ԱՄՆ-ից Բոլթոնի առաջարկը՝ ամերիկյան զենք գնելու համար

18. Ամբողջ ՄՈԲ-ի տղաներին դիտավորյալ թողել են անհրամանատար ու առանց քարտեզ, շատերը դրա պատճառով չեն կարողացել կողմնորոշվել ու մոլորվելով հայտնվել են գերության մեջ, կամ սպանվել

19. Ինչպես հետո պարզվեց, պատերազմի առաջին երեք օրերին թշնամին չէր կառողանում ճեղքել առաջնագիծը, դրա համար էլ վարչապետը սեպտեմբերի 30-ին հրամայել է դադարեցնել զորքի համալրումը, որ թշնամու համար խնդիր չլինի գալ առաջ

20․ 2016-ի Օդային պաշտպանության սարքեր գնելու ծրագրերի մեջ փոփոխություն են կատարել և չեն գնել այդ զենքերը

31. Պատերազմի ժամանակ առաջարկվել է Հայաստանին անվճար 100 հատ զրահապատ մեքենա, որը մերժվել է Տիգրան Ավինյանի կողմից

32. Պատերազմի ժամանակ կառավարությունը գնել է իր գնից չորս անգամ թանկ երկու բեռնատառ ինքնաթիռ, որոնց թռիչքը Եվրոպա վաղուց արգելված է

33. Իսրայելական ԱԹՍ-երը կարող էին լինել հայկական, եթե ժամանակին Դավիթ Տոնոյանը մերժած չլիներ հրեաներին ու հիմավորել էր, թե դրանք ոչ էֆեկտիվ միջոցներ են

34. Բազմաթիվ դեպքեր կան, որ հրամանատարները նահանջի հրաման չեն տվել կամավորներին ու հետ են քաշվել, թողնելով զինվորներին հրթիռների տակ մահանալու

35. 14 օր գրադով նույն տեղից են խփել, առանց տեղը փոխելու, մինչև թուրքերը տեղն իմանալով պայթեցնել են՝ անձնակազմին էլ հետը

36. Զոհերի մեծ մասը եղել է զրահաբաճկոն և սաղավարտ չունենալու պատճառով, մինչդեռ ՊՆ պահեստներից այդպես էլ դրանք ճակատ չհասան

37. Վերջին երկու տարում 95 % ավելացել է ՊՆ գրասենյակային աշխատողների թվաքանակը, դրա դիմաց կրճատվել է ակտիվ բանակի մի մասը

38. Ռուսաստանից ներկրված հակատանկային միջոցները պատրոն Դավիթի ձեռքով Ուկրաինայի միջոցով վաճառվել է Ադրբեջանին

39. Միայն Մոսկվայի եկեղեցու միջոցով Հայաստան է ուղարկվել 10.000 զրահաբաճկոն, որն այդպես էլ չհասավ ճակատ

40. Անհատական մակարդակով ուղարկված բոլոր պաշտպանության միջոցները պարտադիր կարգով գնում էին ՊՆ պահեստ, որ հանկարծ չհասներ ճակատ

41. Դավիթ Տոնոյանին առաջարկվել է տարբեր տեսակի հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք այդպես էլ չհասան ճակատ, որովհետև կառավարիչները չուզեցին գնել

42. Իմանալով հանդերձ պատերազմի սկսելու մասին ՀՕՊ համակարգերը չեն տեղափոխվել, մնացել են նույն տեղերում, որպես կայուն թիրախ

43. Քարինտակ գյուղը թուրքերը չեն գրավել, թշնամուն է տրվել նիկոլի հրամանով, այն էլ այն ժամանակ , երբ Քարինտակի պահապանները չեն հանձնել դիրքերը, նրանց պարտադրել են հանձնել, զենք ու զինամթերք չտալով կռվելու համար

44. Շուշին թուրքը չի գրավել, այն հանձնել են նիկոլի ստորագրելուց մեկ օր հետո

45. Արցախի ղեկավարները խաբում էին, թե Շուշին ընկել է, հող էին նախապատրաստում նիկոլի ստորագրելու համար, մինչդեռ տղաները Շուշիում կոտորում էին թուրքերին

46. Հադրութը հանձնվել է առանց կռվի, զուտ հրամանով

47. Կուբաթլուն հանձնվել է առանց կռվի, զուտ հրամանով

48. Վարչապետի կինը ազատ ելք ու մուտք ուներ Ռազմական գլխավոր շտաբ

49. Տոնոյանի հետ վեճի հաջորդ օրը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամաբ կատարվեց մահափորձ

50. Վիրավոր ՊԲ հրամանատարին փոխարինող նշանակելու փոխարեն նրան հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից

51. Պատերազմի ժամանակ ոչ մի ռազմական նշանակության օբյեկտների վրա հարձակում չիրականացվեց

52. Վարչապետը հայտարարեց, որ շրջափակում փրկել է 20000, հաջորդ ելույթին 25000, մյուս ելույթին 30000, վերջին ելույթին 35000 զինվոր՝ մոռանալով, որ պնդում էր, թե կռվող չկար, դրա համար էլ ինքը պարտվեց, այնինչ 35000 զինվորով կարելի էր Բաքուն գրավել

53. Չնայած վարչապետը պնդում էր, որ կռվող չկար, բայց այդպես էլ համազգային մոբիլիզացիա չհայտարարվեց

54. Պատերազմից առաջ ՀՀ ՊՆ-ն 30 միլիոն դոլարի անպետք ու ժամկետանց զենքեր է առել, որոնք այդպես էլ պետք չեկան պատերազմի ժամանակ

55. Պատերազմից առաջ 120 միլիոն դոլարի Սու-30 ինքնաթիռ են գնել, որը նույնիսկ հրթիռ չի ունեցել կրակելու համար, իսկ այն գնդապետը, որը քննադատել է գործարքը, նրա վրա շինծու քրեական գործ են հարուցել և կալանավորել։

56. ՊՆ - ն պատրոն Դավիթի միջոցով Ռուսաստանից գնած կալաշնիկով ավտոմատի 10 միլիոն հատ փամփուշտ է վաճառել Թուրքիային, որը հետո պիտի կրակեր մեր վրա, ինչպես նաև հակատանկային այն միջոցները, որոնք նույնպես պատրոն Դավիթի միջոցով վաճառվել էին Ադրբեջանին

57. Պատերազմի ժամանակ, երբ արդեն պարզ էր մեր բանակի հագեցվածության բացերը, ՀՀ բյուջեն պլանավորողները փոխանակ վերանայեյին գիտական ու ռազմական ոլորտների ծախսերը, ավելացրել էին իրենց պարգևավճարների բյուջեն 21 % - ով

58. Պատերազմի ժամանակ կառավարությունը շարունակում էր ինքնապարգևատրումը

59. Համահայկական հիմնադրամի փողերի մի մասը, որը պիտի գնար Համահայկական խնդիրների լուծմանը պետությունը վերցրեց իրեն

60. Կապիտուլյացիայի հայտարարության մեջ հստակ նշած էր Հայկական տարածքների հանձնելու ժամկետները, բայց գերիների փոխանակման կամ հանձնման մասին ոչինչ չկար, ու գերիների վիճակն առ այսօր օրակարգում չէ

61. Տեղահանվածները չունեին պետական ոչ մի հոգածություն ու օժանդակություն, ոչ մի սոցիալական աջակցություն

62. Ոչ ոք դեռ չգիտի, թե էլ որ տարածքների հանձնման տակ է ստորագրել տականքը, թուրքերը հասել են Հայաստանի սահմաններից ներս

63. Նույնիսկ պատերազմի ժամանակ, ոչ միայն չեն զինել բանակը, այլ նաև մերժել են տարբեր անհատների կողմից գնված և անվճար տրվում բոլոր անհրաժեշտ զենքերն ու պաշտպանական միջոցները, որոնք օդի նման պետք էին զինվորներին

64. Պաշտոնից հեռացված ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը Արցախում պտտվում էր ԱԱԾ համազգեստով

... շարունակելի

Vardan Hakobyan

Պատերազմ Արցախ պարտություն խմբագրի ընտրանի Վարդան Հակոբյան ՖԲ Գրառում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին