Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան:
Տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը ճապոնացի Տացումա Իտոն էր: 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստը հաղթեց երեք սեթում` 6:1, 6:4, 6:2:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական: