ArmVoice տելեգրամյան ալիքին հայտնի են դարձել մանրամասներ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին անակնկալ պաշտոնից ազատելու նախապատմությունից:
Երեկ հրապարակվեց մի տեսագրություն Նկարչի տանը բացված ցուցահանդեսից, որը ցույց էր տալիս, թե ինչպես ցուցահանդեսի այցելուներից մեկը մոտեցել է լրագրողին և նախատել նրան, որ ցանկանում է հարցազրույց վերցնել դավաճանների կուսակցության ներկայացուցչից: Այնուհետև, երբ այդ կինը հեռանում է, լրագրողը հարց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունի տիկին Խաչատուրյանն այս միջադեպին: Նարինե Խաչատուրյանը պատասխանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը:
Այս աղմկահարույց տեսագրությունը Նկարչի տնից ցույց են տվել երեկ երեկոյան վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, երբ նա արդեն մի լավ հարբած է եղել: Նա հիստերիկայի մեջ է ընկել և կարգադրել է անմիջապես հեռացնել Խաչատուրյանին: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողին ամենից շատ զայրացրել է այն փաստը, որ երբ անծանոթ կինը Խաչատուրյանին անվանել է «դավաճանների կուսակցության ներկայացուցիչ», վերջինս հանդես չի եկել իշխանության և ղեկավարի պաշտպանությամբ:
Հ.Գ. Այս տեղեկատվությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ մինչ այսօր ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին պաշտոնից ազատելու որևէ ակնարկ չի եղել: Փաստորեն դավաճանների կուսակցության ներկայացուցիչները դատապարտված են ոչ միայն լռելու իշխանության արարքների մասին, այլև կրքոտ հերքելու նրա հասցեին մեղադրանքները և նրան ներկայացնելու ի՞նչ… հայրենասե՞ր… Իհարկե, այս իրավիճակում լավագույն տարբերակը աշխատանքից ազատվելն է, ուղղակի փրկություն, եթե մարդը բացի տաքուկ կաբինետից ու պարգևավճարներից ուրիշ նախապատվություններ էլ ունի թաքցրած իր սրտում, օրինակ՝ ազգային արժանապատվությունը: Լավ է ուշ, քան երբեք, եթե արթնանում է այդ արժանապատվությունը: