Սպիտակ տանը պատմել են ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի առաջնահերթությունների մասին: Ինչպես նշվել է, Բայդենը մտադիր է ակտիվ գործողություններ իրականացնել և անհապաղ օգնություն ցուցաբերել ամերիկյան ընտանիքներին այն ժամանակ, երբ երկիրը պայքարում է մի քանի ճգնաժամերի դեմ: Գրում է Russian.rt.com-ը։
Այս աշխատանքը կներառի կորոնավիրուսի դեմ պայքարի, տնտեսական օգնություն ցուցաբերելու, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և ռասայական արդարադատության և քաղաքացիական իրավունքների խթանմանն ուղղված գործողություններ, նշվել է Սպիտակ տան կայքում:
Բացի այդ, պետության ղեկավարը նախատեսում է անհապաղ միջոցներ ձեռնարկել ներգաղթի համակարգը բարեփոխելու և աշխարհում ԱՄՆ դիրքերը վերականգնելու ուղղությամբ: Ավելի վաղ Բայդենը պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները որպես ԱՄՆ 46-րդ նախագահ: