Փաշինյանի երեկվա ելույթը վկայում է մի բանի մասին. նա այրում է իր հետևից կամուրջները: Նա չի կարող չհասկանալ, որ այս մոլորակում իր կյանքի համար գրեթե տեղ չի մնացել: Այնտեղ, որտեղ հայեր են ապրում, նա տեղ չունի: Այդ մասին իր տելեգրամ ալիքում գրել է Արամ Գաբրելյանովը:
«Ուստի նա, իր հետևից այրելով ամեն ինչ, վճռական քայլ է արել, որպեսզի իրեն բնակության համար ընդունեն Ադրբեջանում կամ Թուրքիայում: Մեր աչքի առաջ Փաշինյանը շարժվելու է Ադրբեջանի կողմը: Երեկվա հայտարարությունը, թե Շուշին ադրբեջանական քաղաք է, սոսկ դավաճանական ուղու սկիզբն է: Ես կարող եմ նկարագրել Փաշինյանի երազանքը: Նա ցանկանում է լինել մի երկրի ղեկավար, որում ապրում է իրեն հայ համարող մոտ 500 հազար մարդ: Այդ մարդկանց հավատքը՝ «Եհովայի վկաներ», ծաղկումը՝ ԼԳԲՏ, չկա բանակ: Միայն ոստիկանություն՝ բաղկացած ստահակներից, երկրի լիակատար հպատակություն թուրքական սուլթանին: Այ այդպիսի երկրում Փաշինյանը կարող է իշխել հավիտյանս: Հիմա և՛ Նիկոլը, և՛ «Իմ քայլը» Հայաստանն այդպես վերաձևավորելու հուսահատ քայլեր են անում: Մի բան կարող եմ ասել. «Вот тут, Никол, буй ты угадал!»,- գրել է Գաբրելյանովը: