Սարսափելի՝ ահազանգային լուր։
Երեկ Գլենդելի Փասիֆիկ փողոցով մեքենայ վարելիս հակառակ մայթին տեսայ մի մարդու, ում շատ նմանեցրի Աշխարհի օլիմպիական կրկնակի կամ եռակի չեմպիոն Վլադիմիր Յակոբեանին․ մի բարձրահասակ երիտասարդի հետ էր։ Մէկ ուզեցի ձայն տալ, յետոյ մտածեցի՝ անշնորհք բան կը լինի, եւ շարունակեցի ընթացքս․․․
Այնուամենայնիւ, այսօր զանգահարեցի մեր ընդհանուր բարեկամ շախմատային աշխարհում լաւ յայտնի Արմէն Համբարձումեանին եւ ․․․ Պարզուեց, իսկապէս, Վլադիմիր Յակոբեանն է եղել։ Երկու օր առաջ Հայաստանից տեղափոխուել են ԱՄՆ․․․
Ապրես Նիկոլ. քո սուտի յեղափոխութեամբ քանի-քանի արժանաւոր մարդկանց ստիպեցիր հեռանալ Հայաստանից՝ Վիգէն Չալդրանեան, Հայկ Մարտիրոսեան, Վլադիմիր Յակոբեան․․․
Այս մարդիկ արեւի տակ տաք տեղ փնտրողներից չէին եւ ապահով էին նաեւ Հայաստանում, բայց եւ հասկանում եմ, որ արժանապատիւ (ոչ գժասրիկայասատանայական «հպարտ») կեանքի իրաւունք ունէին եւ ունեն...