Մենք ընդդիմության մեր գործընկերներից միայն առաջարկում ենք որեւէ նախապայման չառաջադրել հուշագրի շրջանակում, այլ միայն գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի քաղաքացիներն իրավունք ունենան որոշելու՝ ով է լինելու նոր կառավարությունում: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ իրենց դիրքորոշումը հստակ է. ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է լինի երկրի նոր վարչապետ: «Առանձին անձինք չեն կարող լուծել այդ հարցը: Հարցը կլուծի ՀՀ քաղաքացին ընտրատեղամասում: Մենք ոչ մի հանգամանքում ՀՀ քաղաքացուն չենք զրկի այդ իրավունքից»,-ասաց նա: