f

Անկախ

Ժողովրդի հարգելի ընտրյալներ,գիտե՞ք, որ ամեն օր այդ մարդիկ անիծում են Նիկոլ Փաշինյան անունով արարածին, նզովում նրա ողջ ընտանիքը, ազգուտակը, ցեղը


Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին

Երկար ժամանակ է մտածում եմ՝ վերջապես դուք ո՞ւմ եք ներկայացնում ԱԺ-ում։ Որքան գիտեմ, պատգամավորներիդ անվանում են նաև ազգընտիրներ, այսինքն՝ ազգի ընտրյալներ, ազգի կողմից ընտրվածներ, որոնք ի պաշտոնե ներկայացնում են իրենց ընտրողին, ժողովրդին։

Արցախյան երկրորդ պատերազմից, նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի խայտառակ թղթի ստորագրումից, որը փաստորեն ազդարարել է Արցախի վերջի սկիզբը, տևական ժամանակ է անցել, բայց առայսօր այդ կապակցությամբ ձեզնից պաշտոնական ձեն-ձուն չի լսվել կատարվածի մասին։ Ձեր լռությունը նշանակում է, որ ըստ ձեզ ամեն ինչ օրինաչափ ու ճիշտ էր, դժգոհելու, վրդովելու անհրաժեշտություն չկա։ Ավելին, արարատ միրզոյանների, մտավորի, ինտելեկտի հետ կապված խնդիրներ ունեցող լիլիթ մակունցների, լենա նազարյանների ընդունելով և իբր համագործակցելով դրանց հետ, դրանով դուք ցույց եք տալիս, որ մեր և ձեր հայրենիքը ծախողների հետ եք։

Ժողովրդի հարգելի ընտրյալներ, ձեզնից որևէ մեկն այս ամիսներին հանդիպել-զրուցե՞լ է այդ նույն ժողովրդի հետ, դուք լսե՞լ եք որդեկորույս ծնողների, հարազատների, ծննդավայր, տունուտեղ ու ամեն ինչ կորցրած մարդկանց և ընդհանրապես Արցախի ժողովրդի կարծիքը։ Գիտե՞ք, որ ամեն օր այդ մարդիկ անիծում են Նիկոլ Փաշինյան անունով արարածին, նզովում նրա ողջ ընտանիքը, ազգուտակը, ցեղը։ Դուք վերջապես հասկանո՞ւմ եք, որ գիտակցաբար Արցախը հանձնվել է, որ այդ ամենը պլանավորվել էր շատ ավելի վաղուց ու այդ արարածն իշխանության է եկել, նրան իշխանության են բերել միայն մի նպատակով՝ Արցախը, ապա ողջ Հայաստանը կործանելու համար։

Մոտ մի ամիս առաջ հրապարակվել ու լայնորեն տարածվել է Արցախցի ճանաչված մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հայտարարությունը, որոնք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Բայց այդ հայտարարությունը հենց դո՛ւք պիտի անեիք, դո՛ւք պիտի ցույց տայիք, որ Արցախը մերժում է կատարված ստորության, արհավիրքի հեղինակին ու սցենարիստին։ Եթե իսկապես անտեղյակ եք ու չեք հասկանում, թե ով է Փաշինյանը, ինչ է կատարվել, հատվածներ ներկայացնեմ վերոհիշյալ հայտարարությունից, որը ստորագրողներից մեկը ես եմ։ Ահա՝

«Օգտագործելով ժողովրդի դժգոհությունը նախկին իշխանություններից, իշխանության գալով, նա ոչ միայն չի կատարել իր որևէ խոստում, այլև իր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում երիցս ավելի մեծ վնասներ է պատճառել Հայաստանին (ներառյալ Արցախին), քան նախկին բոլոր ղեկավարները միասին։

Ժողովրդին բաժանելով սպիտակների և սևերի՝ յուրայինների և ոչ յուրայինների, Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարում կազմաքանդել կամ էականորեն ավերել է կենսական նշանակության բոլոր ոլորտները, անօրինականությունը դրվել է օրինական հիմքերի վրա, ներքաղաքական դաշտը դարձրել է արկածախնդրության թատերաբեմ, ժողովրդի ստվար հատվածի մոտ սպանվել է հավատն արդարության, օրինականության և ապագայի հանդեպ։

Նրա գործունեության արդյունքում Հայաստանը զգալի կորուստներ է կրել նաև արտաքին քաղաքական դաշտում և փաստորեն զրկվել իր դաշնակիցներից ու մինչ այդ բարեկամաբար տրամադրված երկրների հարգանքից, որպես պետություն՝ զրկվելով սուբյեկտայնությունից։

Երկրի ներսում և արտաքին հարաբերություններում նման կորուստներ կրելով, զգալիորեն խախտվել էր հակառակորդ, թշնամի երկրի հետ ուժերի հարաբերակցությունը, որից օգտվելով, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, որի ողջ ընթացքում հանրությանը դիտմամբ կերակրում էին ստերով ու թաքցնում մեր ունեցած կորուստները։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ՝ Արցախի ոչ միայն թշնամու կողմից գրավված, այլև չգրավված տարածքները նվիրելով Ադրբեջանին։ Նրա համաձայնությամբ ու թողտվությամբ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության սահմանները, ռազմական նշանակության բարձունքներն են հանձնվում թշնամուն...

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված ու իրականացվող ակնհայտ հակահայկական գործունեությունը, ՀՀ բնակչության մի ստվար մասի և գրեթե բոլոր քաղաքական ուժերի բացահայտ բացասական վերաբերմունքը նրա հանդեպ, նաև արտահայտելով Արցախի բնակչության ակնհայտ դժգոհությունն ու ցանկությունը, գտնում ենք, որ հանուն Հայաստանի փրկության և հայ ժողովրդի լինելության, Նիկոլ Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից»։

Այնպես որ՝ ձեր լռությամբ դուք կանաչ լույս եք վառում վերոհիշյալ անձնավորության համար՝ մինչև վերջ իրականացնելու իր ու իր տերերի ծրագիրը՝ աշխարհի քաղաքական քարտեզից ջնջելու Հայաստանը։ Միայն թե չասեք, թե առանձին պետություն ենք, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու իրավունք չունենք։ Դա արդեն ոչ միայն ծիծաղելի կլինի, այլև ողբերգություն ու լաց։ Ի վերջո, այդ պետության ղեկավարի աթոռը գրաված այլանդակ անձնավորությունն իր մի ստորագրությամբ Արցախ է հանձնել թշնամուն։

Իմ այս նամակն առաջինը վերաբերում է Արցախի ԱԺ, այսպես կոչված, խորհրդարանական մեծամասնությանը։ Ձայն հանեք, ցույց տվեք, որ Արցախը որբի գլուխ չէ, որ վարսավիրություն սովորեն վրան։ Ձեզնից կախվածն արեք «Նիկոլ Փաշինյան» կոչված չարիքից, դիվերսանտից, թշնամուց ազատվելու համար։ Ստացվում է, որ միայն Վիտալի Բալասանյանն է հրապարակավ քննադատում վերջինիս, հասկանում, որ այդ ստորագույն գոյացության պատճառով Հայոց երկիր ենք կորցնում։

Այս նամակն ինձ հետ կարող են ստորագրել մի քանի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր այլ արցախցիներ։ Բայց ես նամակ ստորագրել տալու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն։ Ու այն ստորագրում եմ ոչ որպես Արցախից դուրս շատ թե քիչ ճանաչված մտավորական, գրող ու հրապարակախոս, այլ որպես Արցախի շարքային, սովորական քաղաքացի։

Վարդգես Օվյան

Վարդգես Օվյան ՖԲ Գրառում բաց նամակ Արցախի ԱԺ Նիկոլ Փաշինյան

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Ավելին
Ավելին