f

Անկախ

Եթե իրենք վստահ չեն իրենց 82 պատգամավորի վրա և կարծում են՝ ինձ կընտրեն, դա այլ քննարկման թեմա է. Էդմոն Մարուքյան


Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ եղել է առաջարկություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ և առաջարկվել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվենք, որ հրաժարականից հետո չենք առաջադրի իմ թեկնածությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես ասել եմ՝ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է, անցումային կառավարության մեր վարչապետի թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ»,- ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ արտահերթ ընտրությունների կազմակերպման օրակարգը իշխանության օրակարգն է՝ ի պատասխան ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջի, չի եղել կոնսենսուս ու հուշագրի թեման փակվել է: «Այն, որ մենք բանավոր ասում ենք՝ մենք պատրաստ ենք ընտրությունների, ու դրա ճանապարհը հրաժարականն է, դա չի նշանակում, որ մենք չենք առաջադրելու թեկնածու: Այդտեղ չկա նման բան, թե մենք բանավոր բան ենք ասել ու խոսքը փոխել ենք: Բայց այդտեղ հարց է առաջանում՝ մենք ԲՀԿ-ի հետ թող կազմենք 45 մարդ, գումարենք 5 հոգի էլ դուրս եկած պատգամավորները՝ 50 մարդ, 132-ից եկեք հանենք 50, քանի՞ հոգի մնաց տակը, 82: Հիմա հարց՝ կարո՞ղ է 50-ը մեծ է 82-ից: Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է՝ ես առաջադրվեմ ու ինձ ընտրեն, ուրեմն դա ուրիշ քննարկման հարց է, եթե վստահ են, ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու: Հրաժարական է տալիս, 2 ժամկետ չի ընտրվում և ցրվում է, այլապես սա նոր մաթեմատիկա է առաջ բերում նոր քաղաքական մտքում, թե 50-ը մեծ է 80-ից: Այսինքն` սա աբսուրդ քննարկում է, կա՛մ իրենք պետք է ասեն, որ իրենք վստահ չեն իրենց թիմի վրա, կա՛մ պետք է հանգիստ հրաժարական տան»,- հայտարարեց Մարուքյանը:

Պատգմավորը տեղեկացրեց, որ ինքը նաև Փաշինյանին կոնտրհուշագիր է առաջարկել: «Քանի որ իրենք ասում են՝ դուք ընտրվեք, չեք անի ընտրություն, ես կոնտրհուշագիր եմ առաջարկել, որ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, պայմանավորվում ենք մինչև հոկտմեբերի 1-ը, հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և պայմանավորվում ենք երեք ուժերով, որ մարդ չենք առաջադրում, ու խորհդարանը ցրվում է, հոկտեմբերին գնում ենք արտահերթ ընտրությունների: Դա եղել է իմ  առաջարկած կոնտրհուշագիրը վարչապետին, չի եղել համաձայնություն, չկա հուշագիր, չկան ընտրություններ, բայց ընտրության ճանապարհը բոլորին հայտնի ճանապարհն է»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ կարծում է՝ կընտրվի՞, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, ես ասում եմ՝ առաջադրվելու եմ, հիմա եթե չեն ընտրելու, թող գնան այդ ճանապարհով, ի՞նչ խնդիր, մարդ եմ հիմա, մի անգամ առաջադրվել եմ ԱԺ նախագահի պաշտոնում, չեմ ընտրվել, Արա Բաբլոյանն է ընտրվել, ընդ որում, Նիկոլ Փաշինյանն է առաջադրել ինձ, հիմա մարդիկ ենք, կառաջադրվենք, կընտրվենք՝ կընտրվենք, չենք ընտրվի՝ կցրվենք, ի՞նչ պատմություն է»:

Էդմոն Մարուքյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին