f

Անկախ

Վարչապետ մարդ է, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, պատասխանատվությունը գցում նախկինների վրա. Շուռնուխի համայնքապետը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ


Շատ տհաճ երևույթ է, երբ նույն արտահայտությունն անում է Ադրբեջանը և նույնը լսում ենք մեր ամբիոններից, եթե թուրք գեներալն էլ է այդպես ասում, Փաշինյանն էլ, ինչքանո՞վ է դա ճիշտ. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխի ճակատագիրը որոշվել է 2010 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով:

«Վարչապետ մարդ է ինքը, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, այսինքն` ինքն արդարանում է և պատասխանատվությունը գցում է նախկինների վրա: Երկուսուկես տարի վարչապետ էիր, ուսումնասիրեիր, եթե այդպիսի բան կար, փոխեիք, հեշտ է ամեն ինչ բարդել ուրիշի վրա: Եթե նույնիսկ դա այդպես է, ինչի՞ 1970-ական թվականներին «Հայփոստ»-ի շենքը կառուցվել է նույն թաղամասում, որը հիմա համարվում է ադրբեջանական հող, կարա՞ր Խորհրդային Հայաստանի ժամանակ «Հայփոստ»-ի շենքը կառուցվեր Խորհրդային Ադրբեջանի հողում, դա հնարավո՞ր է։ Ցանկացած քարտեզ ցույց է տալիս, որ դա հայկական հող է»,- նշեց նա:

Անդրադառնալով Շուռնուխից տեղահանված բնակչության խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ինքն իր ընտանիքի հետ միասին այս պահին բնակվում է գյուղապետարանի շենքում, իսկ բնակչության մի մասը տեղավորվել է Կապանի և Գորիսի ազատ տներ:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 37-40 բնակիչ է տարհանվել, հանձնվել է 10-11 տուն. «Գյուղի վերևի, դպրոցի հարակից տարածքում Կառավարությունը 10-12 բնակչի համար նոր տներ պետք է կառուցի, սկզբանական աշխատանքները կատարված են, բարերարներ էլ կան, որոնք ցանկանում են թաղամաս կառուցել 10-15 տան հաշվարկով»:

Շուռնուխ գյուղ Հակոբ Արշակյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին