f

Անկախ

Դատախազության պարզաբանումը՝ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի ու նրա կնոջ կողմից բնակարանի ձեռքբերման ու պաշտոնի նշանակման վերաբերյալ


Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Yerevan Today լրատվական կայքը, շարունակելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կեղծիքի հիման վրա հակաքարոզչական գործելաոճը, նյութ է հրապարակել վերջինիս գույքի, այդ թվում բնակարանների և նրա կնոջ կողմից բնակարանի ձեռքբերման հայտ ներկայացնելու վերաբերյալ, որը տեղ է գտել այլ լրատվաիջոցներում ևս։

Պարզաբանում ենք, որ Գևորգ Բաղդասարյանը և վերջինիս կինը՝ Լիանա Ղազարյանը, դեռևս 2020թ․ օգոստոս ամսին, նկատի ունենալով ընտանիքի անդամների քանակի համեմատ բնակտարածքի փոքր լինելու հանգամանքը, դիմումներ են ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ պետական ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկավորմամբ բնակարան գնելու համար և օրենքով սահմանված կարգով ճանաչվել որպես վիճակահանության առաջնահերթ մասնակից։ Դրանից հետո Լիանա Ղազարյանը չի շարունակել մասնակցությունը նշված ծրագրին, հանվել է վիճակահանության մասնակիցների ցուցակից և դրան չի մասնակցել։ Օրենքով սահմանված կարգով իրականացված վիճակահանությանը մասնակցել է Գևորգ Բաղդասարյանը և չի հաղթել։

Հրապարակումից առավել քան ակնհայտ է, որ դրա հեղինակը ոչ միայն միտումնավոր կեղծել է փաստերը, այլև մանիպուլյատիվ տերմինաբանությամբ փորձել խեղաթյուրել դրանք, ներկայացնելով, թե իբր ծրագրի շրջանակներում բնակարանը պետք է ոչ թե գնվի, այլ պետական ծառայողն այն պետք է ստանա։ Լրագրողական էթիկան պահանջում էր նաև չստել, թե իբր Գևորգ Բաղդասարյանը ներգրավվել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքի պաշտպանությանը, ինչի համար էլ դրանից հետո նշանակվել է Երևան քաղաքի դատախազ, քանի որ այդ նշանակումը տեղի է ունեցել նշված գործով որպես մեղադրող նրա ներգրավվելուց առաջ:

Նկատի ունենալով, որ կեղծված փաստերը ներկայացվել են հենց «հայրենասիրություն խաղալու» չափումների համատեքստում, հույս ենք հայտնում, որ «Yerevan Today» լրատվական կայքի գործընկերները նույն նախանձախնդրությամբ ուսումնասիրում և առաջիկայում ամենայն մանրամասնությամբ հրապարակայնացնելու են նաև ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, այնպես էլ նախկինում պետական ծառայողներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդիսացած՝ հրապարակման մեջ հիշատակված Ռ. Քոչարյանը և մյուսները գործով մեղադրյալների գույքերը, այդ թվում բնակարանների քանակը, դրանց զբաղեցրած տարածքները, յուրաքանչյուր բնակարանը ձեռք բերելիս դրա կարիքը, ձեռքբերման եղանակներն ու աղբյուրները: Եվ այդ համեմատության հիման վրա նաև հապարակման մեջ արված հարցադրման շրջանակներում նշելու են, թե վերջիններիցս քանի՞սն են իրենց գույքը տնից զրկված արցախցի որևէ ընտանիքի հատկացնելու նախաձեռնություն ցուցաբերել։

Ցավալի, սակայն, խիստ հատկանշական է նաև, որ խմբագրության հարգելի գործընկերները դեռևս չեն կարողանում ձերբազատվել քրեական գործով մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթը իշխանությանը պաշտպանելու հետ նույնացնելու նախկինից մնացած արատավոր մտածողությունից»:

Գևորգ Բաղդասարյան Գլխավոր դատախազություն

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին