Ադրբեջանական Հանրապետությունը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ: Այն առաջին հանրապետության իրավահաջորդն է: Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս որոշեցին խորհրդային Ադրբեջանի տարածքները համարել «ադրբեջանական»: «Հայելիի» հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Հակամարտությունը սկսվել է 90-ական թվականներին: Ավարտվել է նրանով, որ Արցախը վիճելի տարածքների մի մասը միացրել է իրեն»,- հիշեցրել է առաջին օմբուդսմենը:
Ալավերդյանը շեշտել է, որ միջազգային իրավունքի կոռեկտ կիրառմամբ 7 շրջանները Ադրբեջանին չեն պատկանում: Միջազգային իրավունքով դրանք վիճելի տարածքներ են: