f

Անկախ

Հայկական տարածքները բանավոր պայմանավորվածության արդյունքում՝ անհայտ պատճառներով, հանձնվել են Ադրբեջանին, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը նման աղետալի իրադարձությանը չի արձագանքում


Արցախում ծավալված ռազմական գործողություններից հետո տարբեր հարցադրումներով հրապարակային դիմել եմ Ազգային անվտանգության ծառայությանը։

Առաջին խնդիրը վերաբերվում էր նախկին Ղուբաթլու (Սանասար) և Զանգելան (Կովսական) շրջանների այն հատվածներին, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են հայկական վերահսկողության ներքո և Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերին ու Դիզափայտ լեռանը, որոնք ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից, «բանավոր փոխըմբռնման» արդյունքում եռակողմ հայտարարությունից հետո, հանձնվել են Ադրբեջանին։

Ես կարծում եմ, որ սա Ազգային անվտանգության ծառայության իրավասությունների խնդիր է և ԱԱԾ-ն պարտավոր է նման դեպքերում արձագանքել (խոսքս միայն հրապարակային արձագանքին չէ վերաբերվում)։

Փաստացի հայկական տարածքները բանավոր պայմանավորվածության արդյունքում՝ անհայտ պատճառներով, հանձնվել են Ադրբեջանին, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը նման աղետալի իրադարձությանը չի արձագանքում։

Երկրորդ հարցադրումս վերաբերվում էր Արցախի նախագահի այն հայտարարությանը, թե պատերազմի օրերին, ՀՀ ԱԱԾ «էլիտար ստորաբաժանումը» հրաժարվել է գնալ «Եղնիկներ» և երկրի նախագահին թողել են մենակ։ Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը և Հայաստանի Հանրապետության անվտանգության համար պատասխանատու կառույցի ֆունկցիոնալ կարողությունները կասկածի տակ դնում, ապա այստեղ ևս ԱԱԾ-ի արձագանքի խնդիր եմ տեսնում, որն ի դեպ, այդպես էլ չեղավ։ Վտանգավոր հայտարարություն հնչեց, որն առ այս պահը ոչ հերքվել է, ոչ էլ գոնե սրբագրվել։

Երրորդ հարցադրումս վերաբերվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պատերազմի օրերի պաշտոնանկությանը, որովհետև կարծում եմ, որ այն հանրության շրջանում տարբեր խոսակցությունների և մտահոգությունների տեղիք է տվել և պետք է պարզաբանվի։

Պետք է պարզաբանվի նաև այն պատճառով, որովհետև այս իշխանության ներկայացուցիչներն էին ժամանակին անընդհատ ընդգծում, որ ցանկացած պաշտոնանկություն պետք է պարզաբանվի և հասարակությունը պետք է իմանա պաշտոնից ազատվելու պատճառները։

Հիմա, ինչու եմ այս ամենը հիշեցնում։ Ուրեմն, նախօրեին ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչներից մեկից զանգ եմ ստանում, ով նշում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող գործերից մեկով մի քանի հարց ունի և հարգալից խնդրում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում, ինձ հարմար ժամի, պայմանավորվել ու ներկայանալ։

Այսօր փաստաբանիս հետ այցելել եմ ԱԱԾ՝ մեծ հույսով, որ հրապարակային դիմումներիս հետ կապված են հրավիրել։

Այն էլ պարզվում է, որ Արգիշտի Քյարամյանի հետ կապված ինչ որ գործ է քննվում, իսկ ես մի քանի շաբաթ առաջ, մամուլի ասուլիսում հպանցիկ անդրադարձ էի կատարել այդ հարցերին։

Մասնավորապես, խոսքի մեջ ասել էի, որ Քյարամյանն իր պաշտոնակությունից հետո գտնվել է Արցախում, նախկին և ներկա պաշտոնյաների հետ տարբեր վայրերում հանդիպել, ուղեկցել և այլն ու ընդգծել, որ առ այս պահը հայտնի չէ, թե ինչու նա պատերազմի թեժ պահին պաշտոնանկ արվեց և անհրաժեշտ համարել, որպեսզի իշխանությունը ի վերջո դա պարզաբանի։

Պարզվում է, որ իրավապահ մարմիններին արածս հարցադրումներից որևէ մեկը չէր հետաքրքրել, այսինքն՝ Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության թեման, այսպես կոչված, Էլիտար ստորաբաժանման հրաման չկատարելը և մեր երկրին սպառնացող մյուս վտանգների թեման, միայն հետաքրքրում էր, թե ում եմ նկատի ունեցել նախկին, ներկա պաշտոնյաներ ասելով կամ արդյո՞ք Արցախում հանդիպել եմ Քյարամյանին։

Չէ, բայց հասկանում ե՞ք մեր երկրի իրական վիճակը։

Վարչապետը նույնիսկ Շուշիի հայկական լինելն է արդեն կասկածի տակ դնում, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ ու ռազմագերիներ, կարճ ասած ազգային ողբերգություն, բայց ԱԱԾ-ն ու մնացած իրավապահ մարմինները զբաղված են լրիվ այլ հարցերով, որակում չեմ տալիս, յուրաքանչյուրդ ինքներդ գնահատեք թե ինչով։

Արցախ պարտություն Նիկոլ Փաշինյան Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին