f

Անկախ

Նա հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։ ԱՄՆ-ում Բայդենը պաշտոնավարումը սկսել է Թրամփի հրամանագրերը չեղարկելով


Իշխանափոխությունն ԱՄՆ-ում ի վերջո իրականություն է․ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը բարեհաջող տեղի ունեցավ, և նա ստանձնեց նախագահի պարտականությունները։

Քաղաքական ուղղությունը՝ միասնություն

Իր առաջին ելույթի ժամանակ ԱՄՆ 46-րդ նախագահը հայտարարել է, որ իր ընտրությունը  ոչ թե կոնկրետ անձի, այլ ժողովրդավարության հաղթանակն է։ Նրա խոսքով՝ իր քայլերն ուղղված են լինելու ազգի միասնականության ապահովմանը․ «Խոստանում եմ, որ կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը։ Ես կպայքարեմ նրանց համար, ովքեր ինձ չեն սատարել, ճիշտ այնպես, ինչպես կպայքարեմ իմ աջակիցների համար»։ Բայդենի խոսքով՝ երկրում շատ բան վերակառուցման ու վերականգնման կարիք ունի, մարտահրավերներ են նաև ժողովրդավարության նկատմամբ ոտնձգությունները, համավարակը և այլն։

«Այս դժվարությունները հաղթահարելու, հոգին բուժելու և Ամերիկայի ապագան պաշտպանելու համար անհրաժեշտ է շատ ավելին, քան խոսքերն են։ Դրա համար հարկավոր է ժողովրդավարության ամենադժվար հասանելի բաղադրիչը՝ միասնականությունը»,- ասել է նա։

Թրամփի հրամանագրերը չեղարկելով

Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուն պես մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնցով չեղարկել է Դոնալդ Թրամփի ժամանակին արձակած հրամանագրերը։ Մասնավորապես, նոր նախագահի որոշմամբ ԱՄՆ-ն նորից կանդամակցի Փարիզյան 2015թ․ համաձայնագրին, որը ենթադրում է արտանետվող ածխաթթու գազի ծավալների կրճատում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Բայդենի որոշումը, սակայն նաև նշել, որ կլիմայական ճգնաժամը  գնալով ավելի է խորանում  և մարդկությունը քիչ ժամանակ ունի դրա հետևանքների  դեմ արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար։ Նշենք, որ Թրամփը գլոբալ տաքացմանը  չէր հավատում  և դեմ էր այդ ուղղությամբ ձեռնարկվող բնապահպանական քայլերին։

Մյուս հրամանագրով Բայդենը չեղարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը։ Նշենք, որ դեռ 2020-ի ամռանն էր Թրամփը հայտարարել, որ դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը և սկսում է այդ կառույցին ԱՄՆ անդամակցության դադարեցման գործընթաց։  Նա ԱՀԿ-ին մեղադրում էր COVID 19 համավարակի սկզբնական շրջանում սխալներ թույլ տալու համար։

Մեկ այլ հրամանագրով չեղարկվել է մի շարք մահմեդական և աֆրիկյան երկրներից քաղաքացիների մուտքի արգելքն ԱՄՆ։ Դադարեցվել է նաև Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը և  Կանադայից դեպի ԱՄՆ Keystone XL խողովակաշարի կառուցումը։ Սրա կառուցմանը դեմ էին բնապահպանները։ Շինարարությունը դադարեցվել էր դեռ Օբամայի նախագահության տարիներին, սակայն Թրամփի որոշմամբ շինարարությունը 2017-ին վերսկսվել էր։

Բայդենի որոշմամբ ԱՄՆ դաշնային բոլոր կառույցներում պարտադիր կլինի դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը։

Նա հեռացավ՝ խոստանալով վերադառնալ

Դոնալդ Թրամփն, ինչպես և խոստացել էր, չմասնակցեց նոր նախագահի երդմնակալության  արարողությանը․ նա Վաշինգտոնից հեռացել էր ժամեր առաջ։ Ուշագրավ է, որ հեռանալուց առաջ նա իր կողմնակիցների հետ է շփվել՝ խոստանալով վերադառնալ։ «Ցտեսություն։ Մենք սիրում ենք ձեզ։ Մենք կվերադառնանք այս կամ այն ձևով»,- ասել է Թրամփն ինքնաթիռ նստելուց առաջ։

Սակայն մեծ հարց է՝ կստացվի արդյոք Թրամփի վերադարձը։ Դեմոկրատներն ամեն ինչ անում են, որպեսզի իմփիչմենթի որոշման հետ մեկտեղ Թրամփին արգելվի որոշակի ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնել։ Թե դեմոկրատները և թե Թրամփի մի շարք կուսակիցներ հանրապետականներից նրան մեղադրում են հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա գրոհը հրահրելու և խրախուսելու համար։

Սակայն, չնայած Թրամփի հասցեին հնչող մեղադրանքներին, չնայած իմփիչմենթի գործընթացին, հարցումները ցույց են տալիս, որ նրա հանրապետական ընտրազանգվածը շարունակում է լայնորեն աջակցել Թրամփին։ Հարցումների համաձայն՝ հանրապետականների 73 տոկոսը շարունակում է աջակցել Թրամփին՝ նրա գործողությունները որակելով որպես ժողովրդավարության պաշտպանության փորձ․ նրանք այդպես են ընկալում հունվարի 6-ի իրադարձությունները։ Ավելին, Wall street journal-ի հարցումների համաձայն՝ հարցված հանրապետականների 46,6 տոկոսը հայտել է, որ ինքը նախ և առաջ Թրամփի աջակիցն է, հետո նոր միայն կուսակցության։ Եվ միայն հարցվածների 40 տոկոսն է նշել, որ իրենց համար առաջնայինը  կուսակցական արժեքներն են։

Վերլուծաբանները կարծում են, որ նման լայնամասշտաբ աջակցության պարագայում Հանրապետական կուսակցության վերնախավը  ստիպված է  լինելու համակերպվել իրողության հետ, որ առաջիկայում էլ  իրենց կուսակցության ամենաազդեցիկ դեմքը շարունակելու է մնալ Թրամփը։

Թրամփի նախագահությունը՝ վերլուծաբանների տեսանկյունից

Մեթյու Կոնտինետի, Հանրապետական կուսակցության պատմության և ԱՄՆ-ում պահպանողական շարժումների մասնագետ

Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ պատմության առաջին նախագահ, որին երկու անգամ իմփիչմենթ է հայտարարվել։․․․ Ապագա պատմաբանները նրա գործունեությունը դիտարկելու են հունվարի 6-ի խռովության դիտանկյունից։ Եվ նրանք կկենտրոնանան ուլտրաաջերի հետ նրա հարաբերությունների վրա և նրա կառավարման տարիներին ուլտրաաջերի ծայրահեղականության ծաղկման վրա։․․․

Եթե Թրամփը հետևեր իր նախորդների օրինակին և արժանապատվորեն հեռանար՝ իշխանությունը խաղաղ հանձնելով, ապա կհիշվեր որպես  սահմանված կարգերը խախտած, սակայն հետևողականություն ցուցաբերած  պոպուլիստ  առաջնորդ։

Լորա Բելմոնտե, Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր, արտաքին քաղաքականության և մշակութային դիվանագիտության մասնագետ

Թրամփի կառավարման ժամանակահատվածը գլոբալ առաջնորդությունից հրաժարվելու և երկրի ներսում պաշարված ամրոցի հոգեբանությամբ  փոխելու փորձ էր։ Կարծում եմ՝ նրա մոտ չստացվեց։ Սակայն հարց է, թե ինչպիսի վնաս է հասցվել ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը։ ․․․

Կառանձնացնեի նաև Թրամփի հիացմունքը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանով, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսենարուով և հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Նա ջանքեր էր գործադրում ԱՄՆ-ն կապելու այնպիսի ռեժիմների հետ, որոնք մերժում են ԱՄՆ-ի արժեքները։ Կարծում եմ, սա է նրան տարբերակող հատկանիշը։ ․․․

Մերի Ֆրենսիս Բերրի, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր, իրավունքի պատմության և սոցիալական քաղաքականության մասնագետ

Այն, ինչ արեց  Թրամփը դատական համակարգի հետ, իր ազդեցությունը կունենա առաջիկա 20-30 տարիներին։․․․ Դատարաններն այժմ վերահսկվում են Հանրապետական կուսակցության նշանակած անձնաց կողմից։ Այո, երբեմն դատավորները մեզ զարմացնում են, սակայն պատմությունը վկայում է, որ նրանք հիմնականում  անում են այն, ինչ թելադրում է իրենց քաղաքական պատկանելությունը կամ անցյալը։ ․․․

 

 

 

Դոնալդ Թրամփ Ջո Բայդեն ԱՄՆ խմբագրի ընտրանի Աշխարհում

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուս խաղաղապահները, ընդհանուր առմամբ, ԼՂ-ում վնասազերծել են 24 923 պայթուցիկ առարկա, մաքրել են 1506 հա տարածք. ՌԴ ՊՆ
Ինչ անել, եթե ձեզ ձերբակալել են. Ռուբեն Մելիքյան. ուղիղ
Փետրվարի 25-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք
Չարաշահումներ «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում․ Արարատի ոստիկանների բացահայտումը
Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել
Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող 5-րդ սովխոզի մոտակայքում տնակ է այրվել
Մյուս ուժային կառույցները ևս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ. Արսեն Բաբայան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք. մահացել է 8 մարդ
Ելքեր կան, և դրանք բազմազան են. պաշտպանության նախկին փոխնախարար
Օպերայի և բալետի թատրոնում նախատեսված ուսումնավարժանքը հետաձգվում է
Արցախի մի քանի համայնքներում այսօր ևս կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
Լարս ճանապարհը բաց է․ 560 բեռնատար է կուտակված
Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի. Վազգեն Մանուկյան
Այսօր ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը
Իշխանական ճամբարում խուճապ եւ հիասթափություն է․ կապիտուլյանտը չի կարողանում 5 000 հոգի հավաքի․ Արեն Ապիկյան
Այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք. Հայրենիքի փրկության շարժում
Երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան
«Գիշերը ոչ մի սադրանք՝ տեղի չի ունեցել». Վազգեն Մանուկյանը վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում է. ուղիղ
Իմ խոսքն ի զորակցություն մեր բանակին այսօր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դիմաց կազմակերպված հանրահավաքում.Ռոբերտ Մարկարյան
Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, ապա զորք պետք է լիներ առնվազն Երևանում. Կիրո Մանոյան
Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է
2020թ., ցավոք, իմ ընտանիքը ազգային աղետը զգաց իր մաշկի վրա
Նրանց էլ, ովքեր պատերազմն անցել են ու շարքում են մնացել՝ սպաների և պայմանագրայինների, այսօր շատերին կրճատում են։
Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չստեր
Մարդկանց թվում էր, թե ես էի պատասխանում նրանց մտահոգություններին եւ հարցերին, այնինչ ես սովորում էի նրանցի
Ավելին
Ավելին