Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված SARS-CoV-2 վիրուսի նոր տարբերակը կարող է կորոնավիրուսով կրկնակի վարակման պատճառ դառնալ, իսկ արդեն ստեղծված պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել դրա դեմ:
Նման կարծիք հայտնել են Յոհանեսբուրգի ազգային լաբորատորիայի առողջապահական ծառայության գիտնականները, որոնց հետազոտությունները հրապարակված են biorxiv պորտալում: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ փորձագետները ուսումնասիրել են վիրուսի 501Y.V2 շտամը արդեն կորոնավիրուսով վարակված մարդկանց արյան պլազմայում և որոշել են, որ այն դիմացկուն է նախորդ վարակից հետո առաջացած վնասազերծող հակամարմինների նկատմամբ: Մասնագետներն ընդգծել են, որ վիրուսի նոր տարբերակները կրկնակի վարակման զգալի վտանգ են ներկայացնում։
Գիտնականները ենթադրում են, որ սա կարող է նաև նվազեցնել կորոնավիրուսի բուժման համար այն անձնաց արյան պլազմայի նոր տեսակի օգտագործման արդյունավետությունը, որոնք արդեն վարակված եղել են և ապաքինվել են:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայում և Հարավաֆրիկյան Հանրապետոթւյունում (ՀԱՀ) հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիաները կապված չեն միմյանց հետ: